ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցները մի քանի րոպեով փակեցին Բաղրամյան պողոտան. Ոստիկաննությունն արձագանքեց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍտամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնողները մի քանի րոպեով փակեցին Բաղրամյան պողոտան՝ նշելով, որ սա սիմվոլիկ քայլ է:
Երեւանի փոխոստիկանապետ Էդգար Պետրոսյանը ակցիայի կազմակերպիչ, «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանին դիմելով ասաց. «Հայաստանում փակ ճանապարհներ չեն լինելու, այսուհետ կգործեք օրենքի սահմաններում: Եթե ճանապարհ փակվի, օրենքով սահմանված կարգով կձեռնարկենք միջոցներ: Եթե այլ քաղաքացիների իրավունքը սահմանափակվեց, եղավ անհամաչափ սահմանափակում, ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով կկիրառի իր լիազորությունները: Չպետք է լինեն օրենքին հակասող գործողություններ, եղա՞վ»,-ասաց նա:
Սրան Չախալյանը պատասխանեց. «Ես էլ ասացի՝ չեղավ: Մենք փակելու ենք, թող փորձեն գան տանեն»:
Այնուհետեւ Վահագն Չախալյանն ընթերցեց իրենց նախաձեռնության հայտարարությունն ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի:



