«Յուվենտուսը», «Ռեալն» ու «Յունայթեդը» կպայքարեն 19-ամյա հարձակվողի տեղափոխության համար
ՍՊՈՐՏ
«Ռեդ Բուլ Զալցբուրգի» 19-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանը հայտնվել է Թուրինի «Յուվենտուսի», Մադրիդի «Ռեալի» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում:
Sky Italia-ի հաղորդմամբ՝ 19-ամյա Հոլանի գործակալ Մինո Ռայոլան բանակցություններ է վարում ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված թիմերի ղեկավարների հետ, սակայն ցանկանում է համոզել ֆուտբոլիստին տեղափոխվել Իտալիայի չեմպիոն «Յուվենտուս»:
Հոլանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 15 հանդիպման և գրանցել արդյունավետության բարձր ցուցանիշ՝ դառնալով 22 գոլի հեղինակ:
Էրլինգ Հոլանի պայմանագիրը «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



