Գատուզոն՝ «Ուդինեզեի» գլխավոր մարզիչի թեկնածու
ՍՊՈՐՏ
«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հնարավոր է՝ գլխավորի «Ուդինեզեն», հայտնում է Sky Sport Italia-ն:
Իտալական ակումբի ղեկավարությունն Իգոր Տուդորին ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացնելուց հետո այդ պաշտոնում քննարկում է 41-ամյա Գատուզոյի թեկնածությունը:
Գատուզոն «Միլանից» հեռացվել էր մայիսի 28-ին երկու տարվա աշխատանքից հետո։ Անցած մրցաշրջանում «Միլանն» Իտալիայի առաջնությունում գրավեց 5-րդ տեղ եւ չնվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
Գատուզոն «Միլանում» հանդես է եկել 1999-2012 թվականներին։ «Միլանից» բացի, Գատուզոն մարզել է նաեւ «Պալերմոն», «Պիզան» եւ շվեյցարական «Սյոնը»։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



