Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա Հ. Գալստյանը կտեղափոխվի հոգեբուժական հաստատություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոստիկան Տիգրան Առաքելյանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա Հրաչ Գալստյանի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննություն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Սեդրակ Մկրտչյանը:
«Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունից շատ բան է կախված, օրինակ` պաշտպանյալս սպանության պահին մեղսունա ՞կ է եղել, անմեղսունա ՞կ, թե՞ սահմանափակ մեղսունակ: Կարող է պարզվել, օրինակ, որ ֆիզիոլոգիական կամ ախտաբանական աֆեկտի մեջ է եղել»,-ասաց Մկրտչյանը`նշելով, որ Հրաչ Գալստյանին հոգեբուժական հաստատություն կտեղափոխեն նոյեմբերի 8-ին:
Փաստաբանի խոսքով`Հրաչ Գալստյանն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն նշել է, որ ոստիկանին սպանելու ցանկություն չի ունեցել:
Հիշեցնենք`հոկտեմբերի 16-ին Երևանի «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելիս սպանվել է 38-ամյա Տիգրան Առաքելյանը, իսկ նրա համածառայակից Արսեն Հակոբյանը վնասվածքներ է ստացել գլխի շրջանում:
Ոստիկանի վրա կրակոց է արձակվել իր ծառայողական զենքից՝ 16-ամյա Հրաչ Գալստյանի կողմից, որը 18-ամյա եղբոր`Սարգիս Գալստյանի հետ նախ՝ գողություն է կատարել գեղեցկության սրահներից մեկից, այնուհետ՝ դիմադրություն ցույց տվել ոստիկաններին:
Սարգիս և Հրաչ Գալստյաններն այժմ կալանավորված են:



