Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Ստա­լի­նի դա­գա­ղը գաղտ­նի դուրս է բեր­վել Լե­նի­նի դամ­բա­րա­նից և թաղ­վել Կրեմ­լի պա­տի տակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՏՈՆԵՐ

ԱՄՆ-ում և անգլախոս այլ երկրներում՝ Հելոուին, Ռուսաստան՝ Սուրդոթարգմանիչի և Բանտերի աշխատողների օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1817- վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Դավիթ Ե Էնեգեթցին: 

1874– ծնվել է ֆրանսահայ նկարիչ, փորագրանկարչության մեծ վարպետ Էդգար Շահինը:

1875 –ծնվել է բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս Ավետիք Իսահակյանը: 

1895- երկու հազարի հասնող թուրք և չերքեզ հրոսակները հարձակվել են Կիլիկիայի Դյորթ-Յոլ (Չոք Մարզվան) գյուղի վրա, որոնց հայերը դիմագրավել են հնչակյան հայտնի գործիչ Մխո-Շահենի (Մխիթար Սեֆերյան) գլխավորությամբ: 

1898 –ծնվել է խորհրդային բանակի գեներալ-մայոր Հմայակ Հախնազարյանը: 

1929 –ծնվել է նկարիչ Սլավիկ Պարոնյանը: 

1931– սկսել է տպագրվել «Աշտարակ» թերթը:

1958- բացվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը:

1978-վախճանվել է խորհրդային բանակի գեներալ-մայոր Ասքանազ Կարապետյանը: 

1986– ծնվել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:

2006-Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ, հայազգի Յուրի Ջորկաեֆը ավարտել է ֆուտբոլիստի կարիերան:

2008- վախճանվել է նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանը: 

2011- Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջադրվել է քաղաքապետի թեկնածու: 

2018-նախկին նախագահ Սերժ Սարգսյանը դուրս է եկել կառավարական առանձնատնից և բնակություն հաստատել Ձորաղբյուր գյուղում։

ԱՇԽԱՐՀ

475-Արևմտյան Հռոմեական Կայսրության կայսր է դարձել Ֆլավիոս Ռոմուլ Ավգուստը, որը եղել է այդ կայսրության վերջին կայսրը: 

1517– Մարտին Լյութերը իր 95 թեզերը փակցրել է Վիթենբերգի եկեղեցու դռանը և սկիզբ դրել ռեֆորմացիային: 

1589 —գերմանական Բեդբուրգ քաղաքում դաժան մահապատժի է ենթարկվել մոլագար և մարդասպան-մարդակեր Պետեր Շտումպֆը. նրան անվանում էին «բեդբուրգյան սատանա»:

1632– ծնվել է հոլանդացի նշանավոր գեղանկարիչ Յան Վերմեերը: 

1864 - Նևադան դարձել է Միացյալ Նահանգների 36-րդ նահանգը: 

1887 -ծնվել է չին զորահրամանատար, քաղաքական և պետական գործիչ Չան Կայշին:

1892– Արթուր Կոնան Դոյլը հրատարակել է իր «Շերլոկ Հոլմսի արկածները» գիրքը: 

1892 – ծնվել է ռուս շախմատիստ, աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալ յոխինը: 

1895– ծնվել է անգլիացի ռազմական պատմաբան և տեսաբան Լիդդել Հարտը:

1905 -ստեղծվել է Մարկովյան հանրապետությունը (Մոսկվայի մարզի Մարկովյան շրջանում ստեղծված գյուղացիական ինքնակառավարման տարածք, որը գոյատևել է մոտավորապես կես տարի): 

1922 –ծնվել է ռուս հանրահայտ դերասան Անատոլի Պապանովը:

1922 -Մուսոլինիի սևշապիկավորները մտել են Հռոմ և շքերթով անցել թագավորական պալատի առջևով. պաշտոնապես ավարտվել է Իտալիայի ֆաշիստական հեղափոխությունը և սկիզբ է դրվել ֆաշիստական իշխանությանը: 

1941- ԱՄՆ-ում տասնչորս տարի տևած աշխատանքներից հետո ավարտվել է Ռաշմոր լեռան քանդակների ստեղծումը: 

1943 -Կարմիր բանակի սպառազինության մեջ պաշտոնապես ընդգրկվել է ИС-2 ծանր տանկը. ИС հապավումը բացվում է որպես «Իոսիֆ Ստալին»:

1956 - Սուեզի ճգնաժամի ժամանակ Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը սկսել են Եգիպտոսի ռմբահարումը՝ ստիպելու համար, որ վերաբացվի Սուեզի ջրանցքը: 

1961– Իոսիֆ Ստալինի դագաղը գաղտնի դուրս է բերվել Լենինի դամբարանից և թաղվել Կրեմլի պատի տակ:

1984 - Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդիին սպանել են նրա երկու՝ սինքխ հավատքի թիկնապահները:

1993– վախճանվել է իտալացի աշխարհահռչակ ռեժիսոր և սցենարիստ, կինոյի պատմության ամենանշանավոր դեմքերից մեկը հանդիսացող Ֆեդերիկո Ֆելինին («Ամարկորդ», «8օ », «Ճանապարհ»): 

1999- «EgyptAir» ընկերության SU-GAP օդանավը ընկել է Ատլանտյան օվկիանոսը։ Զոհվել են օդանավում եղած բոլոր 217 անձինք:

2000- կանգնեցվել է ОС Multics օգտագործող վերջին համակարգիչը: 

2007-պայթուցիկ նյութի հետ անզգույշ վարվելու արդյունքում Ռուսաստանի Տոլ յատի քաղաքում պայթյուն է որոտացել ավտոբուսում, որի հետևանքով 8 ուղևոր զոհվել է , իսկ ավելի քան 50-ը ստացել վնասվածքներ: 

2011- աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ, այդ օրը ՄԱԿ-ը հայտարարել է յոթ միլիարդի օր:

2015 -Սինայի թերակղզու շրջանում վթարվել է А321 ուղևորատար ինքնաթիռը, որի արդյունքում ինքնաթիռում գտնվող բոլոր 224 անձինք զոհվել են:

2018 -Հնդկաստանում բացվել է աշխարհում ամենաբարձր արձանը, որը կոչվում է Միավորման արձան:

Կամո Խաչիկյան

Սև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Բորիս Նազարյան«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել