Երևան, 28.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եթե գի­տու­թյու­նը մեր պե­տու­թյան հա­մար կա­րև­որ լի­ներ, վե­րա­բեր­մունքն այլ կլի­ներ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

2020 թվականի ՀՀ պետական բյուջեով գիտության ֆինանսավորումը նախատեսվում է ավելացնել 0 դրամով: Գիտության փառատոն անցկացնող, բարձր տեխնոլոգիաների զարգացման անհրաժեշտության մասին խոսող կառավարությունը հենց այսպիսի վերաբերմունք ունի գիտության նկատմամբ: Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ վերը նշվածի համատեքստում գիտության ֆինանսավորումը չավելացնելը խոսում է այն մասին, որ մարդիկ իրականում չեն կարողանում գնահատել առաջնահերթությունները և երկրորդական բաների հետևից են գնում՝ փոխանակ բուն խնդիրներին անդրադառնան: 

«Եթե ոլորտի ֆինանսավորումը չի ավելացվում, ապա դրանից ավելի վառ, ակնհայտ վերաբերմունք դժվար է գտնել: Այս քայլով ցույց են տալիս իրենց վերաբերմունքը գիտության նկատմամբ: Եթե պետությունը կարևորում է մի ոլորտ, հետևաբար այդ ոլորտի զարգացման համար ֆինանսական հոսք է ապահովում, ներդրումներ անում, պետբյուջեից ավելի գումար հատկացնում, քան նախկինում: 

Ի դեպ, այստեղ շատ կարևոր հարց էլ կա, որ, ըստ էության, արդեն երրորդ տարին անընդմեջ խախտվում է «Գիտության մասին» օրենքը, որում հստակ կետ կա՝ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն պետք է ավելացնել գիտությանը հատկացվող ֆինանսավորումը: Եթե, օրինակ՝ պայմանականորեն պետբյուջեի եկամտային մասն աճել է 10 տոկոսով, ապա 10 տոկոսով էլ պետք է ավելացնել գիտության ֆինանսավորումը: 

Սա օրենքով ամրագրված է, իսկ օրենքը գործում է, բայց երեք տարի շարունակ բոլորն աչք են փակում դրա վրա: 

Երեք տարի է՝ ֆինանսավորման աճ, ավելացում չկա»,-ասում է Զաքարյանը: Նա ընդգծում է՝ ներկայումս գիտությանը հատկացվող ֆինանսավորումը ևս բավարար չէ ոլորտի զարգացումն ապահովելու համար: 

«Առկա ֆինանսավորումը ՀՆԱ-ի 0,23 տոկոսն է կազմում: Տարիներ շարունակ ասում ենք այն մասին, որ կան հետազոտությունների արդյունքում ընդունված միջազգային ստանդարտներ, որ ՀՆԱ-ի առնվազն մեկ տոկոսը պետք է հատկացնել գիտությանը, այսինքն՝ մեր այժմյան 0,23-ից առնվազն չորս անգամ ավելի, որպեսզի գիտությունը նորմալ գործի և ունենանք այնպիսի արդյունքներ, որոնք կարող են նաև տնտեսության համար օգուտ լինել, ներդրում ունենալ: 

Եթե այդ ոլորտը միջինից չորս անգամ ավելի քիչ է ֆինանսավորվում, քան պետք էր ֆինանսավորել, ուրեմն այդ ոլորտից ոչ մի բան սպասել պետք չի»,-նշում է մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատողը: 

Ամիսներ առաջ, երբ ստեղծվեց ԿԳՄՍ սուպերնախարարությունը, կարծիք էր հնչում, որ դա սխալ որոշում էր. ոլորտներից առնվազն մեկը լուսանցքից դուրս է մնալու:

 Զաքարյանը նշում է՝ ճիշտ բնութագրում է, որ նախարարությունների միավորման արդյունքում ինչ-որ բաներ ուշադրության չէին արժանանալու: 

«Իսկ իրականությունն այն է, որ տարիներ շարունակ լուսանցքից դուրս մնացած չորս ոլորտները՝ կրթությունը, մշակույթը, գիտությունը, սպորտը, միավորեցին իրար, որ դրանք շարունակեն միասին լուսանցքից դուրս մնալ: 

Օրինակ՝ կրթության և գիտության ոլորտը մշտապես քաղաքական առևտրի ոլորտ է եղել, ինչ-որ դաշինքների սահմաններում կուսակցություններին այդ պաշտոնն են տվել՝ առանց նայելու այդ անձն ունի՞ հմտություններ, կարողություններ: 

Հիմա էլ է նույնը. ինչ-որ մարդու պետք է պաշտոն տային, տվել են: 

Այստեղ էական չի՝ կրթություն է, գիտություն, թե մշակույթ: Սրանք այն ոլորտներն են, որոնք մեր հասարակության, մեր պետության համար կարևոր չեն: Եթե կարևոր լինեին, հավանաբար վերաբերմունքն էլ այլ կլիներ: 

Տարիների ընթացքում իրենց քայլերը ցույց են տալիս, որ այս ոլորտներն ամենաանհետաքրքիր, ամենաանպետք, ամենաանտեսված ոլորտներն են եղել, ընդ որում, հարցը մի դիտարկեք ներկայիս վարչապետի և կառավարության ու նախորդի միջև, այլ նայեք ընդհանուր դինամիկայի մեջ: 

Դրա համար էլ նորերը եկան, ասացին՝ եկեք այդ անպիտան ոլորտներն իրար միացնենք, թող մեկ նախարար լինի, միևնույն է՝ դա բան չի տալիս: 

Քանի դեռ կրթության, գիտության նկատմամբ մոտեցումն այդպիսին է լինելու, մատների արանքով ենք նայելու այս ոլորտներին, շարունակելու ենք այս ձևով ապրել: Հինգ, տասը, տասնհինգ տարի հետո էլ նույն մակարդակի վրա ենք մնալու: 

Սա է կարևոր: Ասում են՝ 21-րդ դարը մեր դարն է, մտքի դարն է: Այո, մտքի դարն է, բայց մեր դարը չի, որովհետև ուղղակի միտք չունենք: 

Քայլերը, մարդկանց գործողությունները դա են ցույց տալիս, մնացած ամեն ինչը դատարկախոսություն է»,-ասում է մեր զրուցակիցը:

 

Նա հիշեցնում է՝ դեռևս մեկուկես տարի առաջ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ գիտության ֆինանսավորումը չեն ավելացրել, քանի որ ֆինանսների արդյունավետ ծախսման խնդիր կա: 

«Մարդիկ այս ընթացքում արդյունավետ ծախսման հարցը չե՞ն լուծել, որ հիմա ավելացնեն: Ստացվում է, որ չեն լուծել, եթե հավատանք իրենց իսկ խոսքին: 

Մարդիկ ցույց են տալիս, որ կա՛մ այս ոլորտն իրենց ընդհանրապես չի հետաքրքրում, կա՛մ էլ իրոք կա խնդիր, բայց իրենք ունակ չեն լուծելու: 

Պարզ օրինակ. երիտասարդ գիտնականների աջակցման ծրագիրն այս տարի փակվեց, ծրագիր, որը երիտասարդներին ինչ-որ աջակցություն էր տրամադրում: Փակվեց զուտ անձնական ամբիցիաների պատճառով: Եվ դրա այլընտրանքը մինչև հիմա չի առաջարկվել ու չի էլ առաջարկվելու, որովհետև դա որևէ մեկին չի հետաքրքրում: 

Դուք կարծում եք, թե երիտասարդական հիմնադրա՞մն էր խնդիրը, այսինքն՝ հնարավո՞ր չէր դրան այլընտրանք գտնել, այլ կառույցի միջոցով գումարը փոխանցել: 

Մեկ օրվա հարց էր: Նախարարն ընդամենը հանձնարարություն պետք է տար գիտության կոմիտեին, որպեսզի նրանց խողովակով նույն ծրագրերը շարունակեին իրականացնել: 

Այդ հանձնարարությունը եթե չեղավ, մնացածը դատարկ բաներ են: 

Դա ընդամենը վկայում է այն մասին, որ իրենց պետք չէր, որ այդ ծրագիրը գործեր, որովհետև այն իրենց կարճ խելքով ասոցացվում էր նախկին նախագահի՝ Սերժ Սարգսյանի հետ: 

Ինչպե՞ս կարող է գործել մի ծրագիր, որը Սերժ Սարգսյանի հետ է ասոցացվում: Այս պրիմիտիվ տրամաբանությամբ են գործում»,-եզրափակում է Հովակիմ Զաքարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց․ Գոհար ՄելոյանՈրքա՞ն է կազմում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը․ Տիգրան ԴումիկյանՆիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար ենթարկվում է Ալիևի բոլոր պահանջներին. Ավետիք ՉալաբյանԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԴատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումներըԱԳՆ-ում պիտի լինի պաշտոնյա, որը կզբաղվի հենց առևտրի հարցով և կներկայացնի՝ ինչ արդյունքի է հասել․ ԱբրահամյանԱղքատությունը նախորդ ծրագրով պետք է դառնար 13%․ սակայն այն հիմա 20% է․ ԱբրահամյանԵթե անգամ ԱԳՆ-ի մեջ առևտրի կոմպոնենտը կա, անվան մեջ մտցնելը հեչ լավ բան չի. ՎարդևանյանՄենք ունենք խախտման փաստ. Արամ ՎարդևանյանՆերկայումս ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ չեն ընթանում. Սպիտակ տուն ԱՄՆ-ը Ադրբեջանին և տարածաշրջանի ևս երեք երկրի մեղադրել է ամերիկյան մաքսատուրքերը շրջանցելիս Չինաստանին աջակցելու մեջ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը Տղամարդը առևանգել է 5-ամյա աղջկան՝ մոր հետ վիճելուց հետոԵթե ձերը Բարեկեցության նախարարություն է, ապա աղքատությունը պետք է առանվազն 2 տոկոսով նվազեր Գավառում 70-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավnրներ Կներեք էլի, ասենք՝ ԱԳՆ և «կակոյ նիբուդ» առևտուր՝ հնչողություն չկա. Մամիկոն Ասլանյանը՝ Գալյանին Վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը․ ոլորտը 15% անկում է գրանցել. Հարություն ՄնացականյանԱրհեստական բանականությունն էապես փոխում է կրթական համակարգը․ Ժաննա Անդրեասյան Վարդան Ջհանյանը հանդիպել է մետալուրգիական ընկերությունների ղեկավարների հետ«Ատլետիկո»-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Ալվարեսի և «Բարսելոնա»-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի. Արեգա ՀովսեփյանԿատարն ու Իրանը քննարկել են Հորմուզում ժամանակավոր նավագնացային միջանցքի ստեղծումը Եպիսկոպոսին կարգալույծ անելը եկեղեցական կանոնական ակտ է, դա չի կարող համարվել քրեական արարք. Մենուա Սողոմոնյան72-ամյա թոշակառուն դանակահարել է որդունՔիչ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում. Սուրենյան Տեղի է ունեցել Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցը Հետաքրքիր կլինի իմանալ պետական բյուջեից արված «անօրինական ծախսերի» ընդհանուր չափը. Աննա ԿոստանյանԱդրբեջանը վճռականորեն դատապարտում է անհայտ անձանց կողմից ՌԴ-ում մեր դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված uադրիչ բնույթի պատկերների տեղադրումը. Ադրբեջանի ԱԳՆ Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց այն պիտի հիմնված լինի գործուն երաշխիքների վրա. Անուշ Միրզոյան