Նախկինում դատվածը պատուհանից մտել է ներս, բացել ննջասենյակի պահարանը ու… ընկել ոստիկանի ձեռքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Վերին Արտաշատի մի տնից գողություն է կատարվում:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 28-ին, ժամը 19.30-ին, Արտաշատի Իսակովի փողոցի բնակիչ, նախկինում դատված 37-ամյա տղամարդը տեխնիկական միջոցների գործադրմամբ Վերին Արտաշատի մի տան պատուհանը բացել ու մտել է ներս, հասցրել է բացել նաեւ ննջասենյակի պահարանը, սակայն իր կամքից անկախ՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ բռնվել է ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից:
Ժամը 20-ին նա բերման է ենթարկվել բաժին եւ ձերբակալվել:
Հանգամանքները պարզվում են:
Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



