ԵԱ․ Հայաստանի հավաքականին պարտությունից փրկեց Հրանտ Մելքումյանի հաղթական միավորը
ՍՊՈՐՏ
Բաթումիում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Ուկրաինայի թիմի հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։
Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց Վասիլի Իվանչուկի հետ, Գաբրիել Սարգսյանը սեւերով միավորը կիսեց Յուրի Կուզուբովի հետ։ Հայկ Մ․ Մարտիրոսյանը չորրորդ տախտակին սեւերով պարտվեց Վլադիմիր Օնիշչուկին։
Հայաստանի հավաքականին պարտությունից փրկեց երրորդ համար Հրանտ Մելքումյանը, որը սպիտակներով պարտության մատնեց Ալեքսանդր Մոիսեենկոյին։
Հայաստանի եւ Ուկրաինայի հավաքականները վաստակել են 7-ական միավոր եւ ընթացիկ առաջատարներն են։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



