ԱՄՆ-ը շարունակում է համոզել Թուրքիային հրաժարվել Ս-400-ից
ՍՊՈՐՏ
Միացյալ Նահանգները դեռեւս բանակցում են Թուրքիայի հետ՝ պնդելով, որ Անկարան հրաժարվի արդեն իսկ ձեռքբերված ռուսական հակահրթիռային պաշտպանության Ս-400 համակարգերից: Այդ մասին հայտնել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան աշխատակիցը, հաղորդում է «Գոլոս Ամերիկի»-ն:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը խնդրում է, որ Թուրքիան հետ ուղարկի արդեն իսկ մատակարարված համակարգերը Ռուսաստան կամ ապամոնտաժի դրանք:
Այդ հարցը քննարկվում է Անկարայի հետ երկխոսության շրջանակում, որը վերաբերում է այժմ թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրների լուծմանը: Աղբյուրի հաղորդմամբ, ԱՄՆ-ը դեռեւս պատրաստ են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Պատժամիջոցների ակտի միջոցով Ամերիկային հակառակորդներին հակազդելու օրենքի շրջանակում (CATSAA) ռուսական Ս-400 համակարգերը ձեռքբերելու պատճառով:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



