Թուրքիայի կառավարությունը մտադիր է կրկնապատկել արտարժույթի վաճառքի հարկը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայի կառավարությունը մտադիր է կրկնապատկել արտարժույթի վաճառքի հարկը, որը կրկին սահմանվել էր մայիսին սպառված լիրային աջակցելու համար, հաղորդում է Habertürk-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը նոր օրինագիծ է ներկայացրել, որն առաջարկում է բարձրացնել արտարժույթի հարկը 0,1-ից մինչեւ 0,2 տոկոս:
Անցած տարի արժութային ճգնաժամը լիրայի փոխարժեքը նվազեցրել է 28%-ով:
Արտարժույթի վաճառքի հարկի կրկնապատկումը նմատակ ունի «սանձել» դոլարացումը:
Սեպտեմբերին Թուրքիայում սպառողական գների տարեկան գնաճը նվազել է 9,3 տոկոսով՝ հասնելով 2 տարվա ընթացքում ամենացածր մակարդակին: Սակայն տնտեսագետները կանխատեսում են, որ գնաճի դանդաղեցումը մշտական չի լինի, եւ Թուրքիան ստիպված կլինի նոյեմբերին բախվել երկնիշ գնաճի:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
3
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



