Մոուրինյոն պատրաստ է գլխավորել «Ռեալը»
ՍՊՈՐՏ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն պատրաստ է ընդունել Մադրիդի «Ռեալի» առաջարկը, հայտնում է AS-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Մոուրինյոն համաձայնության է եկել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ և առաջիկայում կստանձնի Արքայական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը:
Նշվում է, որ «Ռեալում» Մոուրինյոյի օգնականը կլինի իսպանական ակումբի նախկին ֆուտբոլիստ Խաբի Ալոնսոն, որն այժմ «Ռեալ Սոսյեդադի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչն է:
Ավելի վաղ «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել էր, որ չի պատրաստվում հեռանալ «Ռեալից»:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



