Ճապոնիայում գողացել են 1,8 մլն դոլար արժողությամբ ադամանդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ճապոնական Յոկոհամա քաղաքում գողացել են ադամանդ, որի շուկայական գինը 200 հազար իեն է (մոտ 1,8 մլն դոլար), տեղեկացնում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով Kyodo-ին։
Գործակալության տվյալներով՝ թանկարժեք քարը գողացվել է թանկարժեք իրերի ցուցահանդեսից, որը բացվել է Pacifico Yokohama ցուցադրասրահում։ Ցուցահանդեսի փակումից առաջ աշխատակիցները հայտնաբերել են, որ ադամանդն անհետացել է, թանկարժեք քարի ցուցադրափեղկը փակված չէր։
Ադամանդը հափշտակողները շատ արագ են գործել։ Քննության վարկածով՝ նրանք եղել են խմբով, ոստիկանությունում ենթադրել են, որ հափշտակողները հանցակից են ունեցել ցուցահանդեսի անձնակազմում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



