Հռոմի պապը առաջին անգամ ներողություն է խնդրել հերետիկոսներից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀռոմի պապ Ֆրանցիսկոսը կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ ներողություն է խնդրել կաթոլիկ եկեղեցու կողմից վալդենսների հետապնդումների համար:
Associated Press-ը հստակեցնում է, որ վալդենսները արևմտյան քրիստոնեության մեջ փոքր կրոնական շարժում են, որոնց կաթոլիկ եկեղեցին հալածել է` հերետիկոսության մեղադրանքով:
Հռոմի պապն ասել է, որ հերետիկոսների հանդեպ կաթոլիկ եկեղեցու վերաբերմունքն ու պահվածքը եղել են ոչ միայն հակաքրիստոնեական, այլև հակամարդկային: Այնուհետև նա հանուն Հիսուսի բառացիորեն ներողություն է խնդրել:
Իտալացի վալդենսների առաջնորդ Բեռնարդինին Հռոմի պապի արարքը գնահատելիս ասել է, որ նա «անցել է պատմական շեմը»:
1
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



