7,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պերուում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ7,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պերուում՝ Բրազիլիայի հետ սահմանում: Այդ մասին, հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Երկրաշարժը գրանցվել է նոյեմբերի 25-ին Երեւանի ժամանակով ժամը 02:45-ին: Ըստ վերջին տվյալների՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Իբերիա քաղաքից 173 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը 602,3 կիլոմետր խորության վրա էր:
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Ցունամիի առաջացման սպառնալիք չի հայտարարվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



