Իսակովի պողոտայում BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. կան զոհեր և վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 20-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 20:40-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում «Պարկինո» ավտոլվացման կետի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը:
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ, օգտագործելով հատուկ տեխնիկա, մեծ դժվարությամբ ավտոմեքենայից դուրս են բերել 3 վիրավորներին և 2 մահացածներին: Բժշիկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր․օր․-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



