Երևան, 16.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որ երկրներ գործուղումների համար է ԱԺ-ն սեպտեմբերին պետբյուջեից ավելի քան 48 մլն դրամ ծախսել

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 

Ազգային ժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը սեպտեմբերի 7-ից 28-ը գործուղվել է ԱՄՆ:

 

Ազգային ժողովից Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Կարապետյանը «Աշխատանքային իրավունք և վերահսկողություն թեմայով «Միջազգային այցելու» ծրագրին մասնակցելու նպատակով ԱՄՆ է մեկնել ԱՄն դեսպանատան հրավերով:

«Վերջինս փոխանակման ծրագիր է, որը կազմակերպել և ամբողջությամբ ֆինանսավորել է ԱՄՆ կառավարությունը»,- նշված է պատասխանում:

 

Միևնույն ժամանակ Ազգային ժողովից տեղեկացրել են, որ ծրագրին մասնակցելու նպատակով Հայաստանից մեկնել էին նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարը, ՀԿ ներկայացուցիչներ: Հատկանշական է, որ ԱԺ կայքում պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի մեկնելու մասին տեղեկություն չկա:

Ավելի վաղ Tert.am-ը տեղեկացրել էր, որ ԱԺ-ն միայն 2019 թվականի սեպտեմբերի գործուղումների համար ծախսել է 48 մլն դրամ, ինչը մոտ 30%-ով ավելի է 2018-ի և մոտ 50%-ով 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

Tert.am-ն ԱԺ կայքից տեղեկացել է, թե ԱԺ պատգամավորները ինչ գործուղումներ են կատարել:

Եվ այսպես. սպետեմբերի 2-ին ԱԺ նախագահ Արարատ Միզրոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արցախ:

«Աշխատանքային իրավունք և վերահսկողություն» թեմայով «Միջազգային Այցելու» ծրագրին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 7-28-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) է գործուղվել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը: (Վերը նշել ենք, որ հրավիրող պետության կողմից է արվել ծախսերը):

ԵԱՀԿ նախագահության «Անվտանգության ոլորտի կառավարում և բարեփոխումներ» թեմայով խորհրդաժողովին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 9-11-ը Բրատիսլավա (Սլովակիայի Հանրապետություն) է գործուղվել  ՀՀ ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանը:

ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի 69-րդ նստաշրջանի շրջանակում ԱՀԿ անդամ երկրների պատգամավորների տեխնիկական հանդիպման-քննարկմանը մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 17-19-ը ներառյալ Կոպենհագեն (Դանիայի Թագավորություն) է գործուղվել ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

«Եվրասիական շաբաթ» խորագրով չորրորդ ամենամյա միջազգային համաժողովին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 25-27-ը ներառյալ Բիշքեկ (Ղրղզական Հանրապետություն) է գործուղվել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը:

Մամուլի ազատությանը և լրագրողների պաշտպանությանը նվիրված միջազգային խորհրդարանական համաժողովին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 8-12-ը ներառյալ Լոնդոն (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) գործուղվել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Աննա Կոստանյանը, Շաքե Իսայանը:

ՀՀ Ազգային Ժողովի պատվիրակությունը՝ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 9-10-ը աշխատանքային այց է կատարել Լատվիա, որի շրջանակում մասնակցել է «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստանդարտների կիրառումը, ազգային խորհրդարանների առանցքային դերը» խորագրով խորհրդարանական համաժողովին: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ Անուշ Բեղլոյանը, Տարոն Սիմոնյանը և Նորա Առուստամյանը: 

ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 16-18-ը ներառյալ Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) են գործուղվել Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Փամբուխչյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Վահե Հովհաննիսյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Էդուարդ Անդրեասյանը, Էդուարդ Բաբայանը:

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի 53-րդ նիստին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 17-20-ը ներառյալ Գիրեսուն (Թուրքիա) են գործուղվել ՍԾՏՀ ԽՎ-ում Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամներ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը:

«Խորհրդարանական վերահսկողություն անվտանգության ոլորտի նկատմամբ Արևելյան Եվրոպայում և կենտրոնական Ասիայում» թեմայով կոնֆերանսին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 16-19-ը ներառյալ Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) են գործուղվել Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Վարդանյանը:

Աշխատանքային այցով 2019 թվականի սեպտեմբերի 24-27-ը ներառյալ Թբիլիսի (Վրաստան) են գործուղվել Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Հայկ Գեւորգյանը, Վահագն Թեւոսյանը, Արկադի Խաչատրյանը, Արմեն Խաչատրյանը, Քրիստինե Պողոսյանը:

«Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հրավերով «Գերմանիան և Արեւելյան գործընկերությունը՝ տասը տարի անց» թեմայով կլոր սեղան-քննարկմանը մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 22-24-ը ներառյալ Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) է գործուղվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Զոլյանը:

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) իրավական և քաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 24-26-ը ներառյալ Սոչի (Ռուսաստանի Դաշնություն) է գործուղվել ՍԾՏՀ ԽՎ-ում Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը (2019 թվականի սեպտեմբերի 24-25-ը ներառյալ):

Թվային տնտեսության զարգացման և Եվրոպա-Ռուսաստանի Դաշնություն առավել սերտ տնտեսական փոխգործակցության շրջանակներում տեղի ունենալիք միջազգային համաժողովին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 26-27-ը ներառյալ Կալինինգրադ (Ռուսաստանի Դաշնություն) է գործուղվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 29-ից  հոկտեմբերի 5-ը ներառյալ Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) են գործուղվել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը,  պատվիրակության անդամներ, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաթեւիկ Հայրապետյանը, Սոս Ավետիսյանը:

Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 23-ին այցելել է Ղազախստանի ժողովուրդների ասամբլեայի Բարեկամության տուն, որտեղ ծանոթացել է տարբեր երկրների, այդ թվում՝ հայկական բաժնի աշխատանքներին:

Նշենք, որ ԱԺ կայքում տեղեկատվություն է հաղորդվում միայն պատգամավորների գործուղումների վերաբերյալ, իսկ աշխատակզմի գործուղումների մասին ինֆորմացիան բացակայում է:

 

 

   

 

Հյուսիսային պողոտայում բախվել են «BMW» և ինքնագլոր, երեխա է տեղափոխել բժշկական կենտրոն600 անօդաչու թռչող սարքերի հարձակումը հանգեցրել է Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքի դադարեցմանը Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը Էրդողան. Թրամփը խոստում է տվել F-35-ների վերաբերյալ, այժմ մենք սպասում ենք դրա կատարմանը Կիևը կրկին ենթարկվել է ռուսական հրթիռային հարձակման Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 16-ին Քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայանԻրանի խորհրդարանի նախագահ․ Թրամփը Իսլամաբադի հուշագրում ճանաչել է «դիմադրության ճակատը» ԵՄ-ն ուղղաթիռներ է ուղարկել Բելգիա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար Օգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՉի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուցել մեծ տնտեսություն․ Նարեկ ԿարապետյանՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էԳիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ. Նարեկ ԿարապետյանՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք ՉալաբյանՋրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ Շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում Էմին Օհանյանը, Ալեքս Սահակյանը, Վահե Սուքիասյանը կիսում են 1-5-րդ հորիզոնականները Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից` Կիևին զինшմթերք մատակարարելու հետ կապված․ Մարիա Զախարովա Կանխվել է միգրանտների նոր ներխուժում Իսպանիայի Սեուտա քաղաք Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումներից անցնում է ռուսականին Եգորլիկ գետը քշել-տարել է վեցամյա տղայիԻնդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 38-ի Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներԿիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են․ Փաշինյան (տեսանյութ) «Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովԱռանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսությունը Մենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա ԿոստանյանՄիկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Եկեղեցիները՝ գողերի թիրախում․ գողացված պարագաների մի մասը հասցրել են վաճառել