«Տոտենհեմի» ֆուտբոլիստները դժգոհ են Պոչետինոյի աշխատանքից
ՍՊՈՐՏԼոնդոնի «Տոտենհեմի» ֆուտբոլիստները դժգոհ են թիմի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի աշխատանքից, գրում է Daily Mail-ը։
Խաղացողները կարծում են, որ մարզիչը սխալ է անցկացրել ամառային նախապատրաստական փուլը, այժմ էլ չափից շատ է ծանրաբեռնում իրենց։ Ազգային թիմերի ֆուտբոլիստները «Տոտենհեմ» վերադառնալուց հետո քիչ ժամանակ են ստացել հանգստանալու եւ վերականգնվելու համար։
Բացի այդ անգլիական ակումբի ֆուտբոլիստները դժգոհ են, որ Պոչետինոն եվրագավաթային հանդիպումներից հետո ստիպում է խաղացողներին գիշերել ակումբային մարզաբազայում։
Անգլիայի առաջնության 8 տուրից հետո «Տոտենհեմը» 11 միավորով 9-րդ տեղում է։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



