Երևանում բախվել են Mustang-ը, Toyota-ն և ВАЗ 2104-ը. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ ժամը 20։30-ի սահմաններում Արշակունյաց պողոտա-Շահամիրյան փողոցի խաչմերուկում՝ «Գրանդ Սպորտ»-ի մոտ, բախվել են Mustang մակնիշի 36 LT 732 համարանիշի, ВАЗ 2104 մակնիշի 35 AV 281 համարանիշի և Toyota Camry մակնիշի 88 ТX 988 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով 04-ը կողաշրջվել է, իսկ 1 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



