Մյուլերը որոշել է՝ որ ակումբ է ցանկանում տեղափոխվել
ՍՊՈՐՏՄյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է հեռանալ Գերմանիայի չեմպիոնի կազմից:
Daily Mail-ի հաղորդմամբ՝ 30-ամյա կիսապաշտպանը ցանկանում է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», որի ղեկավարությունն արդեն բանակցություններ է վարում գերմանացի կիսապաշտպանի գործակալի հետ:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մյուլերը բավարար խաղաժամանակ չստանալու պատճառով որոշում է ընդունել հեռանալ «Բավարիայից»:
Մյուլերը «Բավարիայում» հանդես է գալիս 2007 թվականից: Ակումբի կազմում գերմանացի կիսապաշտպանը մասնակցել է 495 հանդիպման և դարձել 186 գոլի հեղինակ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



