Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Սամպդորիայի» դեմ խաղին
ՍՊՈՐՏՀայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Սամպդորիայի» հետ Իտալիայի առաջնության 8-րդ տուրի հանդիպմանը։ Հայ ֆուտբոլիստը շարունակում է վերականգնողական փուլը մկանային վնասվածքից հետո, հաղորդում է Il Tempo-ն։
Մխիթարյանն առաջիկա օրերին դարձյալ բուժզննում կանցնի։ Նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում։ Հոկտեմբերի 24-ին «Ռոման» կընդունի Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։
«Սամպդորիա» - «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



