Երևան, 10.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ունենք սերտ գործակցություն». Գարեգին Բ-ն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ հարցերով խորհրդականին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am

Հոկտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Ճապոնիայի վարչապետի հատուկ հարցերով խորհրդական Էիիչի Հասեգավային՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադայի:

Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց պրն. Էիիչի Հասեգավային, նաեւ դեսպան Ջուն Յամադային հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի եւ անկախության հռչակման օրվանից Հայաստանին ամենատարբեր ոլորտներում ցուցաբերած օժանդակության համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ մեծապես տպավորված է Ճապոնիայի կյանքի տարբեր ոլորտներում տեղ գտած առաջընթացով՝ կարեւոր նկատելով, որ ձեւավորված համագործակցությամբ այդ փորձառությունը նպաստի Հայաստանի առաջընթացին:

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ Մայր Աթոռի եւ Ճապոնիայի դեսպանատան միջեւ ձեւավորվել է սերտ գործակցություն, որի շնորհիվ Ճապոնիայի իշխանությունների աջակցությամբ Տոկիոյի վերականգնողական ինստիտուտի կողմից մասնագիտական խորհրդատվություն է ապահովվում Մայր Աթոռին հոգեւոր-մշակութային արժեքների պահպանության եւ վերականգնման գործում, ինչպես նաեւ զորակցություն ցուցաբերվում Տավուշի թեմին կրթական- սոցիալական կենտրոնի ծրագիրը կյանքի կոչելու հարցում:

Իր հերթին Ճապոնիայի վարչապետի խորհրդականն անդրադարձավ երկու երկրների միջեւ ձեւավորված հարաբերություններին եւ գործակցության հետագա զարգացման հեռանկարներին՝ հաստատելով, որ գործադրվում են բոլոր ջանքերը երկկողմ կապերի ամրապնդման եւ խորացման գործում առավել մեծ ձեռքբերումներ արձանագրելու համար:

 

Հանդիպման ավարտին Ճապոնիայի պատվիրակությունն այցելեց նաեւ թանգարան:

27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել Խաբել, խաբել, սենց էլ խաբել․ Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը միակ բարձրաստճան ամերիկացին չէ, որի խոսքերը Փաշինյանի հետ հանդիպմանը «պատահաբար» սխալ են թարգմանվել․ Մարիաննա ՂահրամանյանԱ Սերիա․ 24-րդ տուրի բոլոր գոլերը (տեսանյութ) Սաստիկ բքի պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են Երևանում օտարերկրացին սպառնացել է սպանել դստերը. ոստիկանները կանխել են ողբերգական զարգացումները Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու 21-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կան վիրավորներ Էլինա Ավանեսյանը առաջադիմել է 11 հորիզոնականովԱՄՆ-ի արտաքին քաղաքականության տրամաբանության վերաբերյալ իմ զրույցի անոնսը ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի հետ․ Մենուա ՍողոմանյանԻ վերջո, մարդիկ պետք է իմանան իրականությունը․8 տարի տևած կեղծիքի ժամանակաշրջանը ավարտվելու է ՇՈւՏՈՎ․ Արեգա ՀովսեփյանԲա թե 9 մլրդ ներդրում. Լենա Մաթևոսյան Խոշոր ավտովթար․ կա 4 վիրավոր Ստախոսությունը ամենավատ բան ա, որ պաշտոնյան կարող է ունենալ, բայց Նիկոլ Փաշինյանի թիմը պաշտոն բառի հերը անիծել ա․ Գառնիկ ԴավթյանՎենսը հանդիպել է Իլհամ Ալիեւի հետ Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում. «MAN» մակնիշի բեռնատարը «Վան» ռեստորանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահըՉեղարկվել է Մոսկվա-Երևան ուղղության երկու չվերթ Հայտարարագրման օրենքը շպրտել աղբարկղը. ավտորիտարիզմը պետք է մերժվի․ Էդմոն ՄարուքյանՈրպես անհետ կորած որոնվում է 2006 թ. ծնված Լիանա Արաբյանը ԱՄՆ-ում կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր պարոն Վենսի այցից հետո, եթե Հայաստանը կարողանա վճարել. Աշոտ ՄարկոսյանՈղբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ալագյազ-Ջամշլու մերկասառույց ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 21015»-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. մահացածը վարորդներից մեկի մայրն էԻրեն զգուշացրել եմ, որ տեղեկություններ չկան սկսվող պատերազմի մասին, բայց հորդորում եմ վստահել սեփական հետախուզական փաստերին․ Արշակ ԿարապետյանՊետությունը դառնում է խոցելի, երբ ղեկավարը դիվանագիտությունը փոխարինում է ներքին PR-ով. Ալիկ ՍարգսյանԱՄՆ փոխնախագահը ժամանել է Բաքու (տեսանյութ) ՌԴ-ում փետրվարի 10-ից Telegram-ի գործունեությունը կսահմանափակվի Դոլարի փոխարժեքը կայուն է. Եվրոն շարունակում է թանկանալ Վենսն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմային Հայաստանի ռազմավարական մետաղները և ԶՊՄԿ-ի դերը տնտեսությունումՓաշինյանի խաղաղությունը Թուրքիային և Ադրբեջանին ամեն ինչ զիջելու միջոցով է․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը Գյումրիում բացեց երկրորդ տարածքային գրասենյակըԱդրբեջանն օգտագործում է Բաքվի բանտերում գտնվող հայերի թեման՝ ՀՀ-ին ագրեunրի, օկnւպանտի և հանցագnրծի կարգավիճակի մղելու համար. Տիգրան Աբրահամյան Կեղծ դեղ է շրջանառվել․ ահազանգՀանրապետության առանձին վայրերում զգալի տեղումներ կլինեն Պետական պաշտոնյաները փորձում են համոզել, որ թոշակառուները լավ են ապրում․ Հրայր ԿամենդատյանՌոսկոմնադզորը սկսելու է սահմանափակել Telegram-ը Գազ չի լինի փետրվարի 12-ին․ հասցեներ Թարգմանչական սխալի և միտումնավոր ստի վրա պետություն չի լինում. Վահե ՀովհաննիսյանԵրբ խոսում է Ռուսաստանի նախագահը, պետք է ուշադիր լսել, այլ ոչ՝ անտեսել. Մհեր ԱվետիսյանԻրավիճակը տարածաշրջանում. բազմաբևեռություն, բիզնես, ռիսկեր և հեռանկարներ. Մենուա ՍողոմոնյանԱյսուհետ կարող եք գումար աշխատել YouTube-ի միջոցով․ YouTube-ի դրամայնացումը ակտիվ է նաև ՀայաստանումԻշխանությունը վայելում է Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությունը՝ ամենաբարձր մակարդակով․ Աննա ԿոստանյանԼավրովը խոսել է դոլարի չարաշահման մասին Այսօրվա իշխանությունը շարունակում է ստի քարոզչությունը. Շիրազ ՄանուկյանԿրեմլը Թուրքիային հիշեցրել է միջուկային uպառազինnւթյան չտարածման ռեժիմի մասին Օլիմպիական վեճը լուծեցին ՀՀ արժանապատվության հաշվին ԱԺ-ն մերժեց քաղբանտարկյալների մասին հայտարարությունը 20% էժան դեղորայք բոլորի համար. Անդրանիկ Գևորգյան Երբ կնշվի Զատիկը 2026 թվականինԲացառիկ գեղեցիկ մարզաձև, որը համադրում է բարձր արվեստն ու սպորտը. «Փաստ»Անցած գիշեր թույլ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի շահը վաճառքի հանեց Amazon-ում. Նարեկ Կարապետյան