Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երևանում ծառայողական աշխատանքներ կատարելիս զոհված ոստիկանի վրա մահացու կրակոց արձակածը 16-ամյա պատանի է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Երեկ ՝ հոկտեմբերի 16-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության մայոր Վահե Մուշեղյանի և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի՝ բաժնի պետ, ոստիկանության գնդպաետ Ռոբերտ Նավասարդյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանի, վարչության պետի տեղակալ Ահարոն Ներսիսյանի և նույն վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչների ՝ բաժնի պետ Հակոբ Գևորգյանի գլխավորությամբ, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, տաք հետքերով հայտնաբերել ու ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են բերման ենթարկել Պռոշյան գյուղի բնակիչներ, 16-ամյա և 18-ամյա եղբայրներին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 16-ամյա եղբայրը ոստիկաններին և քննիչներին մատնացույց է արել իրենց տան այն վայրը, որտեղ թաքցրել է ոստիկանության ծառայող Տիգրան Առաքելյանից խլված, նրա հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը, որով ճիվաղը մահացու կրակոց է արձակել Տ. Առաքելյանի ուղղությամբ, իսկ Տ. Առաքելյանի ընկերոջն էլ՝ հարվածներ:

Գրեթե մեկուկես ժամ 16-ամյա ստահակը փորձում էր ոստիկաններին ու քննիչներին մոլորեցնել, Գյուլնազ տատու հեքիաթները պատմել, թե ատրճանակը՝ մեկ նետել է Հաղթանակ զբոսայգում, մեկ՝ Սարալանջի ճանապարհին, մեկ՝ այլ տեղ: Ի վերջո, ոստիկաններին ու քննիչներին տանը պահված թաքստոցից ներկայացրել է ատրճանակը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ սպանության վայրում ճիվաղը քննչական փորձարարության ժամանակ մատնացույց է արել, թե որտեղ և ինչ պայմաններում է տեղի ունեցել դեպքը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական մարմինը դիմելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դաարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի այս 2 ճիվաղների նկատմամբ:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 16-ին հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 04:30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու, եւս մեկ հոգու էլ «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ»:

Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետի գլխավորությամբ:

Ժամանել էր նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հակոբ Գևորգյանի գլխավորությամբ:

Մինչ բժիշկները վիրավորի կյանքի համար էին պայքարում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանի, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի, եւ նույն վարչության քրեական հետախոզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ պարզել էին, որ մահացածին եւ վիրավորին հիվանդանոց են տեղափոխել Ազատության պողոտա եւ Բաբայան փողոցի խաչմերուկից, որտեղ, մահացածն ու վիրավորը, ովքեր ոստիկանության ծառայողներ են, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հարձակման են ենթարկվել, եւ այդ պահին 2 ճիվաղ, որոնցից մեկը ատրճանակով կրակոց է արձակել ոստիկանության ծառայողներից մեկի վրա, իսկ մյուսին էլ ծեծի են ենթարկել, ու այնուհետեւ ստահակները դիմել են փախուստի:

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանը, ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը:

Դեպքի վայրում զննություն էին կատարել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչները, բաժնի պետի գլխավորությամբ:

Ժամանել էի նաեւ Երեւան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն ֆարխոյանը եւ վարչության պետի տեղակալ Ահարոն Ներսիսյանը:

Դեպքի առթիվ Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Դեպքի վայրում աշխատել էին նաեւ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Դեպքի վայրում հայտնաբերվել էր 1 հատ գնդակ, 1 հատ պարկուճ, եւ արնանման հետքեր:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ, հանցագործությունը բացահայտելու, կատարողներին եւ հանցագործության գործք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի վայրի հարեւանությամբ աշխատող մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջեւ խոսել, ասում էին «Էս ուր ենք հասել, չգիտենք, էսպես որ գնա, հասնելու ու անցնելու ենք 90-ական թվականներին, երբ հանրապետությունում տիրում էր բեսպրեդել, էդ աստիճանի հաբռգեն, որ ոստիկանության աշխատակցին իր ծառայողական պարտականությունները կատարելիս սպանեն, մեկին էլ դաժան ծեծի ենթարկեն: Խոսում են Եվրոպայից ու եվրոպական օրենքներից, էդ նույն եվրոպայում իրավապահ համակարգն ավելի ապահովագրված է, իսկ էստեղ ականատես ենք լինում էսպիսի դեպքերի, եթե այսպես շարունակվի, ապա մի օր էլ ինչ-որ վիժվածք նորից գործի կդնի հրազենը, ժամանակն ա որ թողնեն, մեր ոստիկանությունն ու իրավապահ համակարգը նույնպես եվրոպայի փոլիսի նման աշխատեն, եթե պետք է, չեն ենթարկվում ոստիկանի օրինական պահանջին, ապա ոստիկանությունը պետք է իրավունք ունենա դիմելու ամենակտրուկ միջոցի, գոնե այս դեպքը դաս լինի որոշ գրանտակերների, որ մի քանի կոպեկ կպցնելու համար չփորձեն ոստիկանության, քննչական ու դատախազության համակարգի ծառայողներին անհիմն պիտակավորեն»:

Ֆոտոլրագրողը հայտնում էր նաեւ, որ ոստիկանության ծառայողները եղել են ոստիկանական ծառայողական ավտոմեքենայով: Սպանվածն էլ եղել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան՝ 38-ամյա Տիգրան Առաքելյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարների շարունակությունը՝ այստեղ
 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 

«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԲեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրել Ավետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրում Խնամակալը երկար ժամանակ 84-ամյա կնոջը շան կեր է տվելՍև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել է