Տիագո Սիլվան՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին
ՍՊՈՐՏՖրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան իր կարծիքն է հայտնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի վերաբերյալ:
«Կարծում եմ, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը պետք է արժանանար Սադիո Մանեն: Նա հրաշալի ֆուտբոլիստ է, որը կարելի է ասել՝ ոչ մի թերություն չունի:
Մանեն շատ արագ է տեղաշարժվում, կարողանում է կառավարել գնդակը և կարողանում է միշտ ճիշտ դիրք ընտրել»,- Սիլվայի խոսքը մեջբերում է A Bola-ն:
Հիշեցնենք, որ 2019 թվականին աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



