Երևան, 16.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հրայր Թովմասյանի գործով «Իմ քայլը» նոր գործիքակազմ կկիրառի. Վահագն Հովակիմյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում  կայացրեց մերժել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը։ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը դեռ չի հրապարակվել: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը թեմայի մասին զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետ։ 

«Ինձ համար սպասելի էր Սահմանադրական դատարանի նման մոտեցումը: Նրանք, ըստ էության, ձեռնպահ մնացին խնդիրը առարկայական քննարկելուց: Իրենց խնդիրը իրենց պաշտոնները պահպանելն է, իրենց կլանը պահպանելը: Իրենք կամ քննարկելու էին՝ մտնելով առարկայական դաշտ , կամ կրիայի նման քաշվելու էին իրենց պատյանի մեջ՝ ասելով՝ մենք ոչ մի բան չենք քննարկում: Երկու տարբերակում էլ իրենք պարտված են: Իրենք ընտրել են ճանապարհ, որով, իրենց համոզմամբ, պիտի պաշտպանեն իրենց խումբը»:

Այն հարցին, թե ամեն դեպքում ՍԴ-ն ԱԺ-ի որոշումը վարույթ չընդունելու ինչ պատճառների և հիմքերի վրա կարող է հիմնված լինել, Հովակիմյանը պատասխանեց. «Ինչ էլ ներկայացնեինք ՍԴ-ին իրենք մերժելու էին: Իրենք տարիներ շարունակ ներդրել են մեխանիզմ, որն ասում է՝ կապ չունի ինչ է գրված, ոնց ուզենք կմեկնաբանենք: Հիմա էլ նույն սկզբունքով, կապ չունի ինչ հիմքեր են ներկայացված, չեն ուզել, չեն ընդունել: Մի օրինակ բերեմ, եթե նույնիսկ պարզվի, որ Հրայր Թովմասյանը այս պահին քրեորեն պատժելի արարք է կատարել, ՍԴ-ն չի տա համաձայնություն քրեական հետապնդում հարուցելու: Հասկանում եք՝ նույնիսկ այդպիսի պարագայում իրենք համաձայնություն չեն տա, որովհետև կլանի մեջ են, և սկսված պրոցեսը իրենց բոլորին է սպառնում»:

ԱԺ-ի որոշման հիմքերի մասին խոսելիս պատգամավորը նորից պնդեց, որ հիմքերը դեր չեն խաղացել. «Հիմքերից ենք խոսում, ձեր կարծիքով իրենք չգիտեն, որ Հրայր Թովմասյանը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ոչ ֆորմալ անդամներից է: Սա անթույլատրելի է: Սրանից էլ կարևոր հիմք»:

Հովակիմյանի պնդմամբ «Իմ քայլը» խմբակցությունը ստանձնել է  առաքելություն, որով ամեն կերպ անելու է այնպես, որ Հայաստանի Հանրապետությունն ունենա հանրային վստահություն վայելող, քաղաքական ուժերի ճնշումներից անկախ Սահմանադրական դատարան: Ինչպես նաև ունենա ՍԴ դատավորներ, ովքեր իրենց որոշումները կայացնելիս կառաջնորդվեն բացառապես Սահմանադրությամբ: Այդ առաքելությունն իրականացնելու համար «Իմ քայլը» նոր գործիքակազմ կօգտագործի. «Հրայր Թովմասյանը վստահ ասում է, որ մնալու է մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը, ես էլ եմ ասում՝ մնալու է մինչև պաշտոնավարման վերջը, բայց, թե այդ վերջը երբ է, սա է ամբողջ խնդիրը: Իսկ այդ վերջը հաստատ 2035 թվականը չէ: Համոզված եղեք, որ այս խնդիրը լուծվելու է: Մենք իրենց թույլ չենք տալու նրանց նորից օգտվել  իրենց սարքած կոռուպցիայի բորշից»:

Ամերիկյան հետախուզության հավաքագրած տեղեկություններն ու քարտեզները Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանի մասին Ջրհեղեղներ՝ ԱՄՆ Ինդիանա նահանգում, կան զnհեր Կոլումբիայի նոր նախագահը Թրամփին խնդրել է երկրաշարժից հետո ժամանակավորապես չեղարկել մաքսատուրքերը 17 անընդմեջ հաղթանակ. Մախաչևը պաշտպանեց տիտղոսը Իրանը դեռ որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ․ Արաղչի Իտալիայում հայտնաբերվել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված նկարները Մեր կոմֆորտային ամառը շարունակվում է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրանի հետ պատերազմի նպատակները փոխվում են․ ԱՄՆ-ն այժմ առաջին տեղում է դնում էներգակիրների գները – CNN ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում Ջուր չի լինի մինչեւ 15:00-ն Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի Թրամփը խոստում է տվել F-35-երի վերաբերյալ և սպասում ենք կատարմանը. Էրդողան Տան նկուղի պատի մեջ հայտնաբերվել են 9 միլիոն եվրոյի ոսկե ձուլակտորներ և մետաղադրամներԳիշերը ՌԴ տարածքում խոցվել է ուկրաինական 822 անօդաչու թռչող սարք Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 294-ի Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի նավագնացության քարտեզի վերաբերյալ Հյուսիսային պողոտայում բախվել են «BMW» և ինքնագլոր, երեխա է տեղափոխել բժշկական կենտրոն600 անօդաչու թռչող սարքերի հարձակումը հանգեցրել է Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքի դադարեցմանը Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը Էրդողան. Թրամփը խոստում է տվել F-35-ների վերաբերյալ, այժմ մենք սպասում ենք դրա կատարմանը Կիևը կրկին ենթարկվել է ռուսական հրթիռային հարձակման Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 16-ին Քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայանԻրանի խորհրդարանի նախագահ․ Թրամփը Իսլամաբադի հուշագրում ճանաչել է «դիմադրության ճակատը» ԵՄ-ն ուղղաթիռներ է ուղարկել Բելգիա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար Օգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՉի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուցել մեծ տնտեսություն․ Նարեկ ԿարապետյանՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էԳիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ. Նարեկ ԿարապետյանՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք ՉալաբյանՋրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ