Երևան, 16.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քաղ­տեխ­նո­լոգ. «Օրենք­նե­րը սկսել են սպա­սար­կել նոր՝ անձ­նիշ­խան հա­մա­կար­գի շա­հե­րը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Եթե կառավարման համակարգի փիլիսոփայությունը չի փոխվում, ապա կրկնվում են երևույթներ, որոնք բնորոշ էին նույն՝ չփոխված համակարգին: 

Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, որը, ինչպես քաղաքացու օրվա, գորգերի լվացման, այնպես էլ այսօրվա մի շարք ծախսերից բխող խնդիրները միմյանցից առանձին չի դիտարկում: 

«Այդ ծախսերի, նույն պաստառների համար նախատեսված գումարների մասով խնդիրներ են առաջանում, որոնց գլխավոր պատճառի մասին ես առաջին անգամ չէ, որ նշում եմ: 

Խնդիրն այն է, որ կառավարման այն համակարգը, որը կար և գործում էր մինչև անցած տարվա ապրիլ-մայիսյան իրադարձությունները, չփոխվեց: 

Այդ համակարգի տրամաբանությունն ու փիլիսոփայությունը չփոխվեց, ինչի հետևանքով մենք այսօր արդեն ականատես ենք լինում այդ փիլիսոփայության դրսևորման նոր օրինակների: 

Նույն կառավարման համակարգի փիլիսոփայության տրամաբանության մեջ է այն, որ իշխող ուժը ծախսեր է անում՝ նպատակահարմար չգտնելով հստակ բացատրություններ տալ: Մենք ականատես ենք լինում չփոխված համակարգի փիլիսոփայությունից բխող հերթական բացասական երևույթին: 

Եվ միայն իշխանափոխությունից հետո է հնարավոր տալ այն պատասխանը, թե այդ ծախսերն արդա՞ր էին, թե՞ ոչ, թափանցի՞կ էին, կոռոպցիոն ռիսկեր կայի՞ն, թե՞ ոչ: Միգուցե օրենքներին համապատասխանում են, չնայած օրենքները նախկինում էլ չէին խախտվում: 

Դրանք պարզապես գրված էին այնպես, որ սպասարկեին քրեաօլիգարխիկ համակարգի շահերը: 

Բայց ստացվում է՝ հիմա նույն օրենքները սկսել են սպասարկել այս նոր՝ անձնիշխան համակարգի շահերը»,«Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ նշված համակարգի փիլիսոփայությունը մերժում է նաև արդարի ու ոչ արդարի վերաբերյալ հարցադրումները, ուստի հասարակությունը նման հարցադրումների պատասխանը չի կարող գտնել:

Ա. Բադալյանի խոսքով, իշխող ուժը չի կարողանում կատարել խոստումները. 

«Եվ երբ չկա եկամուտ, նոր աշխատատեղեր, նոր գործարաններ, նման ծախսերը խիստ ակնառու են դառնում: Եթե մի շարք խոստումներ կատարվեին, միգուցե մարդկանց մոտ այդ ծախսերի նկատմամբ խիստ դժգոհություն չառաջանար: 

Բայց քանի որ մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը չի բարելավվել, այդ դժգոհություններն անխուսափելի են»,-ասաց մեր զրուցակիցը՝ խոսելով նաև նման ծախսերն արդարացնողների մասին:

«Նախկինում էլ կարող էինք նմանատիպ պատասխաններ լսել: 

Հարցն այսօր պարզապես այն է, որ նախկիններին այսօր փոխարինել են «Իմ քայլի» շատ գործիչներ: Նման արդարացումները նշված համակարգի կառավարման փիլիսոփայության հետևանքն են: 

Հիմա ուղղակի անուններն են փոխվել: 

Ուրիշ ոչինչ չի փոխվել՝ ընդամենը տեղափոխություն է եղել: 

Մարդիկ, որոնք նախկինում խիստ կքննադատեին նման երևույթները, այսօր աջակցում են, արդարացնում, ինչն իր մի քանի պատճառներն ունի: 

Համաշխարհային պատմությունից բազմաթիվ օրինակներ կարող ենք բերել, երբ ընդդիմությունը խիստ քննադատում է իշխանությանն այս կամ այն հարցի համար, բայց, գալով իշխանության, սկսում է նույն հարցի առումով ամբողջովին նույն քաղաքականությունն իրականացնել: 

Մեր դեպքում նկարագրվածը վկայում է այն մասին, որ անցած տարի տեղի ունեցածը արժեքային համակարգի փոփոխություն չէր: Մեզ մոտ քրեաօլիգարխիան հեռացավ, փոխարենը անձնիշխանություն ստեղծվեց: 

Այնպես չէ, որ վատը գնաց, լավը եկավ, կամ ոչ ժողովրդավարական համակարգը գնաց, ժողովրդավարականը եկավ: Մարդկանց փոփոխություն տեղի ունեցավ ընդամենը»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ այնպես չէ, որ դրական փոփոխություններ չեն եղել, բայց նշված կառավարման համակարգի փիլիսոփայությունն այնքան ուժեղ է, որ թույլ չի տալիս հստակ հայեցակարգեր մշակել: 

«Այդ խնդիրն ակնառու է հատկապես այն դեպքում, երբ կառավարող ուժի կողմնակիցները չունեն որևիցե գաղափարախոսություն, պատկերացումներ, արժեհամակարգ ու շատ արագ սկսում են ընկղմվել այդ համակարգի մեջ՝ ընդունելով այդ համակարգի փիլիսոփայությունն ու շարժվելով դրանից բխող ուղղություններով: 

Մենք հիմա այդ երևույթն ենք տեսնում: 

Նախկինում էլ ժամանակի ընթացքում ստեղծվեց մի համակարգ, որն ընթացքում առաջացրեց ապատիա, մեծ բաժանում եղավ հասարակության ու քաղաքական վերնախավի միջև, ինչը հանգեցրեց անցած տարվա իրադարձություններին: Սա միանգամից չեղավ, այլ քայլ առ քայլ: 

Այդ երևույթը աստիճանաբար սկսվեց 1990-91թթ.-ից, շարունակվեց նաև1998-99թ.-ին: Հիմա վերադարձել ենք նույն իրավիճակին, ինչ տեղի ունեցավ նշված ժամանակահատվածներում, ինչպես նաև 2008թ.-ից հետո: 

Հիմա նույնը չորրորդ անգամ է կրկնվում: Անգամ ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելուց հետո կրկին գնում ենք նույն ճանապարհով, որով գնացել էինք նախկին 30 տարիների ընթացքում, երեք տարբեր նախագահների օրոք:

 Սա նշանակում է, որ բոլոր այն երևույթները, որոնք հասարակությունը տեսել է այն տարիներին, կրկնվելու են՝ ուժեղ կամ թույլ ձևով: Այդ իրավիճակը նախկինում հանգեցնում էր նրան, որ ապագա չտեսնելով՝ հասարակությունն արտագաղթում էր: 

Ի դեպ՝ այս տարի աննախադեպ թվով քաղաքացիներ են մասնակցում «Գրին քարտի» խաղարկությանը. թեպետ իշխանությունը արտագաղթի վերաբերյալ որևէ տվյալ չի ասում, բայց սա նշանակում է, որ հասարակության մոտ կրկին ապագայի նկատմամբ ունեցած պատկերացումը հստակ չէ:  

Մեծ հաշվով, սկսում են տեղի ունենալ նույն երևույթները, որոնք ակնառու էին նախորդ ղեկավարների կառավարման հատկապես սկզբնական շրջաններում: 

Այդ մթնոլորտը աստիճանաբար հանգեցնում էր հասարակության մոտ բացասական վերաբերմունքի ձևավորմանը: Հիմա հասարակության մի մասը տեսնում է, որ այս իշխանությունն այդպես էլ զարգացման վեկտոր չունի, հստակ չէ՝ Հայաստանը 5-10 տարի հետո ինչպիսի՞ պետություն է լինելու: 

Բացի այդ, բարեփոխումների ոչ մի հայեցակարգ չկա, տնտեսության զարգացման հայեցակարգ ևս չկա: Այս երևույթները մարդկանց մի մասին մղում են արտագաղթի, ինչը նախորդ 30 տարիներին հասցրել է իր բացասական ազդեցությունն ունենալ»,-նշեց քաղտեխնոլոգը:

Քաղտեխնոլոգն անդրադարձավ նաև այսօր առկա որոշակի մթնոլորտին, որը փորձ է արվում ձևավորել Արցախյան պատերազմի, պատերազմի մասնակիցների ու արժեքային համակարգի շուրջ. 

«Տարբեր խմբեր տարբեր պատճառներով են ապահերոսացնում Արցախյան պատերազմի ղեկավարներին: Մի խումբը, այսպես ասած, արևմտյան, ամերիկյան գլոբալիստական թևն է, որի համար Արցախյան պատերազմը կարևորություն չի ներկայացնում: Այդ խմբի համար կարևոր է այն, որ Հայաստանը Հոլանդիայի նման երկիր լինի: 

Խոսքն արժեհամակարգային փոփոխություն տեսնելու ցանկությանն է վերաբերում: Մի ուրիշ խումբ ապահերոսացնում է, որ դուր գա իր ղեկավարին, որովհետև ղեկավարը կտրուկ արտահայտություններ է արել Արցախի որոշ ղեկավարների հանդեպ: 

Այդ խումբն անընդհատ ուզում է դուր գալ ղեկավարին, քննադատում են՝ հույս ունենալով, որ իրենց ղեկավարը կգնահատի իրենց «արժանիքները», ինչի շնորհիվ կարիերայի առաջընթաց կունենան: 

Մի խումբ էլ կա, որի նպատակն այլ է. երբ քննադատում ես հերոսների մի խմբի, բնականաբար, ուրիշ հերոսների պետք է բարձրացնես: Սա էլ միտումնավոր է կատարվում, որ հերոսների հարթակը մաքրվի, դատարկվի, որ այնտեղ նոր հերոսներ դնեն: 

Ըստ այդ խմբի, այդ նոր հերոսները կարող են լինել նրանք, որոնք, ինչպես իրենք են ասում, հեղափոխություն են իրականացրել: Այսինքն, որպեսզի հեղափոխության ղեկավարներին պատվանդան բարձրացնեն, այդ պատվանդանից դուրս պետք է նետեն մյուսներին»:

Արմեն Բադալյանը շեշտեց, որ ատելության խոսքը չնայած բնորոշ էր հեղափոխությանը, բայց որոշ ժամանակ հետո այն սկսվեց օգտագործվել երկու նպատակով. «Կողմնակիցներին շուրջը պահելու երկու եղանակ կա: 

Առաջին՝ ցույց ես տալիս երկրի զարգացման վեկտորը, և նրանք, միանալով քեզ, գնում են քո ուղենշած ճանապարհով: 

Երկրորդ՝ եթե ճանապարհ չունես, չես պատկերացնում՝ ուր պետք է գնալ, բայց ուզում ես քո կողմնակիցներին պահել, քարոզում ես ատելություն, թշնամիներ ես ստեղծում ու այդ զանգվածին պահում շուրջդ: 

Այս պահին մենք երկրորդ տարբերակին ենք ականատես լինում: Իշխանությունը չունի զարգացման վեկտոր, բայց ունի կողմնակիցներին իր շուրջը պահելու խնդիր: 

Եվ այս ճանապարհին թշնամիներ են գտնում, շաբաթը մեկ նոր թշնամի կարող է լինել. մի օր՝ ՍԴ նախագահը, մի օր՝ երկրորդ նախագահը, մի օր՝ Արցախի իշխանությունը, դավադիր ուժերը, սև շապիկավորները: 

Կարևոր չէ՝ ով կլինի, բայց անընդհատ ընտրվում են թիրախներ, նույն կողմնակիցների ատելությունն ուղղում նրանց ուղղությամբ, որ կողմնակիցները հեռու չգնան»: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ամերիկյան հետախուզության հավաքագրած տեղեկություններն ու քարտեզները Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանի մասին Ջրհեղեղներ՝ ԱՄՆ Ինդիանա նահանգում, կան զnհեր Կոլումբիայի նոր նախագահը Թրամփին խնդրել է երկրաշարժից հետո ժամանակավորապես չեղարկել մաքսատուրքերը 17 անընդմեջ հաղթանակ. Մախաչևը պաշտպանեց տիտղոսը Իրանը դեռ որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ․ Արաղչի Իտալիայում հայտնաբերվել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված նկարները Մեր կոմֆորտային ամառը շարունակվում է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրանի հետ պատերազմի նպատակները փոխվում են․ ԱՄՆ-ն այժմ առաջին տեղում է դնում էներգակիրների գները – CNN ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում Ջուր չի լինի մինչեւ 15:00-ն Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի Թրամփը խոստում է տվել F-35-երի վերաբերյալ և սպասում ենք կատարմանը. Էրդողան Տան նկուղի պատի մեջ հայտնաբերվել են 9 միլիոն եվրոյի ոսկե ձուլակտորներ և մետաղադրամներԳիշերը ՌԴ տարածքում խոցվել է ուկրաինական 822 անօդաչու թռչող սարք Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 294-ի Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի նավագնացության քարտեզի վերաբերյալ Հյուսիսային պողոտայում բախվել են «BMW» և ինքնագլոր, երեխա է տեղափոխել բժշկական կենտրոն600 անօդաչու թռչող սարքերի հարձակումը հանգեցրել է Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքի դադարեցմանը Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը Էրդողան. Թրամփը խոստում է տվել F-35-ների վերաբերյալ, այժմ մենք սպասում ենք դրա կատարմանը Կիևը կրկին ենթարկվել է ռուսական հրթիռային հարձակման Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 16-ին Քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայանԻրանի խորհրդարանի նախագահ․ Թրամփը Իսլամաբադի հուշագրում ճանաչել է «դիմադրության ճակատը» ԵՄ-ն ուղղաթիռներ է ուղարկել Բելգիա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար Օգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՉի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուցել մեծ տնտեսություն․ Նարեկ ԿարապետյանՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էԳիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ. Նարեկ ԿարապետյանՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք ՉալաբյանՋրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ