Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Visa «ԲԱՐԵՐԱՐ». բարեգործական ծրագիրը նոր շունչ է ստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր թափով շարունակում են 2012 թվականին մեկնարկած համագործակցությունը: Բանկն ու հիմնադրամը վերակնքել են նախկինում ստորագրված պայմանագիրը, որով նախատեսվում է շարունակել Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտի թողարկումը, ինչպես նաև ընդլայնել քարտի միջոցով կուտակվող ֆոնդի օգնությամբ համատեղ իրականացվող բարեգործական ծրագրերի շրջանակը։

Համագործակցության շրջանակում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը սեփական, ինչպես նաև Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտերով բանկի ստացած միջոցներից գումար է փոխանցում «Հայաստան» համահայկական hիմնադրամի հատուկ հաշվեհամարին, որի շնորհիվ բանկը և հիմնադրամը իրականացնում են բարեգործական ծրագրեր:

«Մեր համագործակցության շրջանակում մենք համատեղ ստեղծել ենք Հայաստանում առաջին բարեգործական բանկային քարտը՝ Visa «ԲԱՐԵՐԱՐ»-ը, որի շնորհիվ մենք աջակցել ենք Հայաստանի մանկատներում բնակվող երեխաների առօրյան և ապագան ավելի բարեկեցիկ և հագեցած դարձնելու գործին: Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի և մեր համագործակցությունը նոր մակարդակի է բարձրանում. արդյունքում կկարողանանք ոչ միայն աջակցել դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, այլ նաև կիրականացնենք ծրագրեր, որոնց շահառուները կդառնան նաև հասարակության ավելի լայն շերտերը: Այս ծրագրերը կյանքի են կոչվում նաև Visa «ԲԱՐԵՐԱՐ»-ի շուրջ 62,000 քարտատերերի շնորհիվ. շնորհակալ ենք մեր հաճախորդներին։ Նրանց կողմից կատարված անկանխիկ գործարքները մեզ հնարավորություն են ընձեռում իրականացնել ծրագրեր, որոնք դրական փոխություններ են մտցնում մեր հայրենակիցների կյանքում: Վստահ ենք, որ համատեղ ուժերով կկարողանանք նպաստել բազմաթիվ կարևոր ծրագրերի իրականացմանն ու վաղվա օրը դարձնել ավելի լավը»,- իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

««Հայաստան» համահայկական հիմնադրամն ուժեղ է իր ցանցով և հավատարիմ գործընկերներով։ Շնորհակալ ենք ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկից մշտապես հիմնադրամի կողքին լինելու և մեր առաքելությանը աջակցելու համար։ Միասին կերտում ենք ավելի լավ ապագա ներկա և ապագա սերունդների համար՝ նպաստելով Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացմանը։ Շնորհակալություն եմ հայտնում նաև մեր աշխարհասփյուռ բարերարներին, ձեր շնորհիվ է, որ մեր ծրագրերը տարեցտարի ավելանում են ի նպաստ մեր երկրի զարգացման», - նշում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համագործակցությունը մեկնարկել է 2012 թվականին՝ հիմնադրամի 20-ամյակի կապակցությամբ Հայաստանում առաջին անգամ թողարկելով բարեգործական Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը:

Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԲեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրել Ավետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրում Խնամակալը երկար ժամանակ 84-ամյա կնոջը շան կեր է տվելՍև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ Մանուկյան