Հրդեհ է բռնկվել Բերդ քաղաքի կենտրոնական հիվանդանոցի մոտակայքում գտնվող տանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 13-ին, ժամը 20:52-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Բերդ քաղաքի կենտրոնական հիվանդանոցի մոտակայքում գտնվող երկհարկանի տներից մեկում. ներսում մարդիկ կան:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:
Պարզվել է, որ այրվում է Մանուկյան փողոցի տներից մեկի առաստաղը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:20-ին, մարվել՝ 21:54-ին:
Այրվել է ննջասենյակի փայտյա առաստաղը՝ մոտ 4 քմ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



