Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ասենք թե համակերպվենք ցածր գնին, բա վարկերը ո՞նց պետք է վճարենք». Վայոց Ձորի մարզում խաղողագործները բողոքում են

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչները երեկ փակել էին Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Աղավնաձորի խաչմերուկը` բողոքելով խաղողի մթերման գնից: NEWS.am-ի հետ զրույցում խաղողագործներից Տիգրան Խաչատրյանը չբացառեց, որ խնդիրը չլուծվելու դեպքում նորից կարող են ճանապարհ փակել:

 

«Վայոց ձորի մարզում աճեցվող ամենաթանկ տեսակի խաղողն է խարջին: Անցած տարի «Ոսկեվազ» ընկերությունը որոշել է իրացնել 400 դրամով, գյուղացիները հակառակվեցին, ասեցին 450-ով ենք ուզում, նրանք համաձայնվեցին, մթերվեց 120 տոննա խաղող: Այս տարի ապրիլին ցրտահարության պատճառով խաղողի բերքը 30-40 տոկոսով քիչ է, գինեգործների միության նախագահն էլ 1-2 ամիս առաջ հանդիպեց խողողագործների հետ եւ ասաց, որ խաղողի գինը կպահպանվի: Էկոնոմիկայի նախարարությունից ներկայացուցիչ եկավ եւ ասաց, որ «Պռոշյան» գինու գործարանն կընդունի 257 դրամով, այն էլ միայն խաչ խարջի տեսակը, 20 տոննա, իսկ խարջիի մյուս տեսակից ավելի շատ կա, մենք էլ բողոքեցինք, ասեցինք` բա մնացածն ի՞նչ անենք, տանենք, թափե՞նք, հետո առաջարկեցինք, որ 200 դրամով բոլորը վերցնեն, բայց պարզվեց տեղ չունեն, կարող են միայն վերցնել խաչ խարջի տեսակը, տանելն էլ մեր վրա, այսինքն 245 դրամի կարգի է գալիս: Հետո քննարկումներից հետո հայտնեցին, որ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ «Պռոշյանի» գործարանը 2 տեսակն էլ կմթերի 215 դրամով, այսինքն ճանապարհածախսն էլ հանած 200 դրամ, եւ մեզ մոտ հարց առաջացավ, ոնց է, որ 257 դրամի դեպքում չի կարողանում անսահմանափակ մթերել մի տեսակը, բայց 200 դրամի դեպքում 2 տեսակն էլ մթերում է անսահմանափակ քանակությամբ: Այսինքն այս ամեն ինչը կազմակերպված է գին գցելու համար»,- պատմեց խաղողագործը` նշելով, որ խարջի տեսակը ամենադժվար մշակվող խաղողն է եւ լավ սպիրտ է տալիս, եթե շուտ չիրացվի, փչանում է բերքը:

 

 

Նա հավելեց, որ ցածր գնով մթերման խնդրին ավելանում է եւս մեկ խնդիր՝ իրենց վճարելու են 3-4 ամսից:

 

«Ասենք թե համակերպվենք ցածր գնին, բա վարկերը ո՞նց պետք է մարենք, սեւ ցուցակ ենք ընկնում, հերիք չի ցածր գնով, մի հատ էլ ուշացումով: Դրա համար էլ երեկ ճանապարհ է փակվել, հետո է ել որոշվել է երկուշաբթի օրն այդ հարցով դիմել վարչապետին: Մենք կարծում ենք, որ վարչապետը տեղյակ չէ այդ խնդրի մասին, հակառակ դեպքում չէր կարող նման հայտարարություն աներ»,-ասաց նա` նշելով, որ վարչապետի հետ հանդիպելուց հետո կորոշեն իրենց անելիքը, սակայն երկար չեն կարող սպասել, քանի որ բերքը փչանում է:

 

Հիշեցնենք, որ օրերս կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հիշարժան է, որ այս տարի արդեն խաղողի մթերման եզրափակիչ փուլն է ու ոչ մի աղմուկ, աղաղակ չկա։

 

Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը