Թուրքիայում 121 մարդ է ձերբակալվել Սիրիայում ռազմագործողությունը քննադատելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ 121 մարդ է ձերբակալվել սոցցանցերում Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմագործողության վերաբերյալ քննադատական հրապարակումներ անելու համար:
Այս մասին հայտնում է isra.com-ը:
Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ հետաքննություն է սկսվել մոտ 500 մարդու գրառումների նկատմամբ, որոնք դատապարտում են Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում: Թուրքիայի ոստիկանությունն ավելի վաղ հայտարարել էր, որ հետաքննությունն իրականացվում է «տեռորիզմի պրոպագանդայի» մեղադրանքով:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի



