Պատրաստ ենք սիրիահայ երեխաներին ընդունել մեր ընտանիքներում. Նաիրա Զոհրաբյան
ԲԼՈԳԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պատրաստ ենք սիրիահայ երեխաներին ընդունել մեր ընտանիքներում
Իմ լավ ընկեր Տարոն Միասարյանը ինձ հարցնում էր, թե ինչպե՞ս կարող է օգնել տարհանելու թուրքական ռմբակոծության տակ գտնվող հայկական բնակավայրերից հայ երեխաներին, տեղափոխել Հայաստան և ուզում էր, որ իր տանն էլ անպայման ապրեն երեխաներ:
Ինչ լավ է, որ կան Տարոնի նման մարդիկ, ովքեր գիտեն կարեկցել և օգնել:
Դիմում եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը. եթե կա հնարավորություն երեխաներին տեղափոխելու Հայաստան, մեզանից շատերը պատրաստ են երեխաներին ընդունել մեր ընտանիքներում:
Որպես պատգամավոր, պատրաստ եմ նաև իմ գործընկերների հետ մեկնել կոնֆլիկտի գոտի, երեխաների տարհանումը կազմակերպելու համար»:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



