«Յուվենտուսը» «Մանչեսթեր Յունայթեդին» հայտնել է Մանջուկիչի հրաժարագինը
ՍՊՈՐՏԻտալիայի չեմպիոն «Յուվենտուսը» պատրաստ է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում հրաժարվել խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչի ծառայություններից, հաղորդում է Tuttomercato-ն:
«Յուվենտուսը» հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդին», որ պատրաստ է հրաժարվել 33-ամյա հարձակվողից, եթե նրա տեղափոխության դիմաց ստանա 15 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Մանջուկիչի տեղափոխությամբ հետաքրքրված էր նաև ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Մանջուկիչն ընթացիկ մրցաշրջանում «Յուվենտուսի» կազմում չի մասնակցել ոչ մի պաշտոնական հանդիպման:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



