Ուրախ եմ, որ կրկին Հայաստան եմ գալու. Գանձասարի նախկին ֆուտբոլիստ Դեյան Վուկոմանովիչ
ՍՊՈՐՏԵվրոպա լիգայի խաղարկության որակավորման 1-ին փուլում «Շիրակը» հանդիպելու է բոսնիական «Զրինսկիին»: Այդ թիմում է հանդես գալիս «Գանձասարի» նախկին ֆուտբոլիստ Դեյան Վուկոմանովիչը, ով armsport.am-ի հետ խոսեց սպասվող դիմակայության մասին.
«Ուրախ եմ, որ կրկին Հայաստան եմ գալու: «Գանձասարում» ես լավ ժամանակ եմ անցկացրել և շատ ընկերներ ունեմ:
«Շիրակի» դեմ մի քանի անգամ խաղացել եմ, կարող եմ ասել, որ լավ թիմ է: Այն, որ այդ թիմը վերջին շրջանում միշտ լավագույն եռյակում է, շատ բան է ասում:
«Զրինսկին» ուժեղ թիմ է, նախորդ տարվա չեմպիոնն է, սակայն այս տարի 3-րդ հորիզոնականը զբաղեցրինք:
Բոսնիայում ֆուտբոլը շատ ավելի տակտիկական է, իսկ Հայաստանում ագրեսիվ պայքարը գերակշռում է: Մեզ համար դրական է այն, որ առաջին հանդիպումը Գյումրիում է լինելու»:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



