Երևան, 16.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անձ­նա­կան ազա­տու­թյան և ան­ձեռնմ­խե­լի­ու­թյան խախ­տում­ներ, կամ՝ գոր­ծոն­ներ, որոնք խո­րաց­նե­լու են բա­ցա­սա­կան ըն­կա­լում­նե­րը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Անձնական ազատության և անձեռնմխելիության խախտումներ, կալանքներ և արդարադատության համակարգ, որն ի տարբերություն մյուս համակարգերի, շատ ավելի փխրուն է: «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանի հետ զրույցում շոշափել ենք վերոնշյալ խնդիրներն ու անդրադարձել դատաիրավական համակարգին: 

Սկսելով կալանքի խնդրից՝ Ս. Սահակյանը նշեց, որ ընդհանրապես քննության փուլում չարաշահվում է խափանման միջոց կալանքի կիրառումը, և այդ պրակտիկան միայն Հայաստանում չէ. «Բազմաթիվ դեպքեր կան, երբ քննություն իրականացնող մարմինը սպառնում է կալանքով, առաջարկում է մեղադրյալին տալ իրենց համար ցանկալի ցուցմունքները, որ նրա նկատմամբ կալանք չկիրառվի: 

Ընդ որում, և՛ վարույթ իրականացնող մարմնի, և՛ մեղադրյալի համար ակնհայտ է, որ կալանավորման հիմքերը բացակայում են. այսինքն, քննությունից խուսափելու նախադրյալներ չկան, արարքը չունի այնպիսի ծանրություն կամ հանգամանքներ, որ կրկնահանցագործության վտանգներ ստեղծի: 

Եվ մենք Հայաստանի պարագայում նման դեպքերի արդեն ականատես ենք եղել: 

Հեռախոսային արդարադատության առանձին բացահայտված դրվագները վկայում են, որ քննություն իրականացնող մարմինը կալանքն օգտագործում է որպես ցուցմունք կորզելու ճանապարհ: 

Այստեղ շատ մեծ դերակատարում պետք է ստանձնի դատարանը, որը հետևողականություն և աչալրջություն պետք է դրսևորի՝ գնահատելու համար կալանավորման հիմքերը: 

Եթե մենք պրակտիկայում ունենում ենք դեպքեր, երբ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվում է գրավը, անձը խափանման միջոցի պայմանները չի խախտում, բայց դրան զուգահեռ իրականացնում է քաղաքական գործունեություն ու առանց իրավիճակի փոփոխության խափանման միջոցը դառնում է կալանավորումը, կարող ենք հետևություններ անել, որ կալանքի նպատակը այլ է: 

Այսինքն, դարձյալ դառնում է պատժիչ միջոցառում, որի հիմքում անցանկալի քաղաքական գործունեությունն է: 

Այս դրվագներն իրենց մեջ բացահայտում են անձնական ազատության և անձեռնմխելիության խախտումներ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ս. Սահակյանը:

 

Վերջինս նկատում է՝ դատական իշխանությունն ավելի շատ վավերացնող դեր է ստանձնել. 

«Հիմքերի բացակայության դեպքում ոչ թե անկախ և սկզբունքային կերպով կարողանում են մերժել դատախազության միջնորդությունները, ոչ թե մարդու իրավունքների տեսանկյունից են քննում դրանք, այլ ավելի ածանցյալ դեր են վերցնում. դատարանն իր դերը տեսնում է այդ միջնորդությունները նույն դատախազության ներկայացրած պատճառաբանություններով հաստատելու կամ վավերացնելու մեջ: 

Սա մեծ խնդիր է, որը Եվրոպական դատարանի կողմից հետագայում Հայաստանի պատասխանատվության խնդիրներ է առաջ բերելու: 

Բազմաթիվ գործերով արձանագրվելու են, որ անձնական ազատության իրավունքի պաշտպանությունը պատշաճ կերպով տեղի չի ունեցել: Մի կարևոր խնդիր էլ կա. Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կա գերծանրաբեռնվածություն, ինչը ենթադրում է, որ պետությունը պետք է խրախուսի այն խափանման միջոցները, որոնց դեպքում անձը ազատությունից չի զրկվում: 

Դա կնպաստի ՔԿՀ-ների բեռնաթափմանը, այսպիսով պետությունը կխուսափի նաև ազատությունից զրկվածների վերաինտեգրման և նմանատիպ այլ խնդիրներից: 

Բայց պետությունն այս առումով դեռևս պասիվ դերում է. այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը խրախուսելու ճանապարհով չի գնում՝ չձերբազատվելով ազատությունից զրկելու խափանման միջոցների կիրառման վատ պրակտիկայից: 

Եվ ամենացավալին այն է, որ այդ խափանման միջոցները շատ դեպքերում պատժիչ նպատակներով կիրառվում են առողջական խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ: 

Իսկ այստեղ միջազգային ստանդարտներն ավելի խիստ են. եթե անձը ունի ազատությունից զրկվելու հետ անհամատեղելի հիվանդություններ, և այդ փակ ռեժիմը վատթարացնում է առողջությունը, ստեղծում մահվան վտանգներ, մենք այդ պարագայում ունենում ենք անմարդկային վերաբերմունքի, խոշտանգման դեպքեր: 

Եթե այդ անձինք առողջական վիճակի վատթարացման պարագայում նաև զրկվեն կյանքից, ապա կարող ենք հստակ ասել, որ այդ դեպքերի համար պատասխանատու է լինելու պետությունը»:

Ինչ վերաբերում է դատաիրավական համակարգի ներկայիս իրավիճակին ու խնդիրներին, Ս. Սահակյանը շեշտեց. 

«Կարևոր է ոչ թե դատական համակարգը ցնցումների, իրավիճակային գաղափարների միջոցով փոփոխությունների տանելը, այլ երկարաժամկետ ռազմավարական քայլերի միջոցով համակարգը կայունացնելը: Այս պահին շրջանառվող գաղափարների ճնշող մեծամասնությունն անհեթեթ է և միջազգային հանձնարարականներին ոչ համահունչ: 

Այդուհանդերձ, ինչ-որ մի փուլի հրաժարվում են այդ գաղափարներից՝ նկատի ունենալով, որ կա միջազգային գործընկերների ճնշումն ու հակադրությունը: 

Մեծ հաշվով, հստակ, նախանշված հիմնավոր քաղաքականություն արդարադատության ոլորտում չկա: 

Այն ռազմավարական փաստաթուղթը, որը շրջանառվեց և խիստ կարճ ժամանակահատվածում ընդունվեց առանց լուրջ հանրային քննարկումների, տարաբնույթ միջոցառումների կույտ է, որտեղ չկան ռազմավարական նպատակներ, միջոցներ, կապեր, չափորոշիչներ, ֆինանսներ: 

Այնուամենայնիվ, արդարադատության համակարգի կայացման և դատական համակարգի նկատմամբ վստահության բարձրացման առաջին գործոնը ընտրողական արդարադատության բացառումն է: 

Եթե նույնանման դեպքերը ստանում են տարբերակված արձագանք, ապա այդ երևույթը չի նպաստում հանրության շրջանում արդարադատության նկատմամբ վստահության բարձրացմանը: 

Այսօր մենք տեսնում ենք ընտրողական արդարադատության ցայտուն օրինակներ: 

Տեսնում ենք բազմաթիվ քաղաքական անպատասխանատու գործիչներ, որոնք չեն հարգում դատարանի հեղինակությունը, որը պաշտպանության տակ գտնվող արժեք է: 

Դատավորների հանդեպ ընդհուպ մինչև անձնական վիրավորանք պարունակող արտահայտություններ են հնչեցնում, որոնք մնում են անարձագանք, որովհետև արտահայտությունների հեղինակները քաղաքական թիմի կարկառուն ներկայացուցիչներ են: 

Հետո տեսնում ենք խոսքի ազատության իրավունքի չարաշահման դեպքեր, որոնք իրականում պարունակում են ծաղրանքի տարրեր, բայց այդ դեպքերի առնչությամբ խիստ և կոշտ արձագանք է լինում: 

Այս ամենը խաթարում է ստանդարտները և ստեղծում տպավորություն, որ նպատակը ոչ թե դատական իշխանությանը պաշտպանելն է, այլ զուտ պաշտպանելն է այն անձանցից, որոնք տվյալ քաղաքական թիմի ներկայացուցիչներ չեն»:

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ արդարադատության համակարգը փխրուն է:

«Ի տարբերություն գործադիր, օրենսդիր համակարգերի, որոնք ակտիվ PR արշավներ են իրականացնում, դատական իշխանությունն օբյեկտիվորեն ունի սահմանափակվածություն. 

օրինակ՝ փորձում է շատ չերկխոսել հասարակության հետ, կենտրոնանալ արդարադատության իրականացման վրա: 

Երբ վարկաբեկում ենք դատական իշխանությանը, ճնշումներ գործադրում, ստիպում, որ ընտրողական լինեն, ապա այդ գործոնները չեն նպաստելու համակարգի կայունացմանը: 

Ճիշտ հակառակը՝ խորացնելու են բացասական ընկալումները: Եթե դրական միջավայր չստեղծենք, դատական համակարգը չի կայանա: Որքան էլ ճիշտ ռեֆորմներ իրականացնենք, հասարակությունը ևս պետք է այդ ռեֆորմներին աջակցի: 

Բայց երբ մենք հասարակության մեջ թույն ենք ներարկում, որի միջոցով դատավորի հանդեպ վերաբերմունք է ձևավորվում, այդ միջավայրը չի նպաստելու, որ պրոֆեսիոնալ և անկախ դատավորը սկսի իր գործունեությունն անաչառ իրականացնել: 

Նման գործողությունների վտանգավորությունը խիստ բարձր է՝ հաշվի առնելով արդարադատության համակարգի փխրունությունը, ինչի մասին ես արդեն նշեցի»,-եզրափակեց Ս. Սահակյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ»«ԵՄ անդամակցության և դեպի Եվրոպական միություն արտահանման թեման բացարձակ սուտ է, կեղծիք». «Փաստ»Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ»Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում. «Փաստ»Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում. «Փաստ»Երևանում կանցկացվի 2027թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը «Զենիթը» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով Ուկրաինական անօդաչուները հարված են հասցրել Բելգորոդում բազմաբնակարան շենքի․ վիրավորներ կան Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանություն Եկեղեցին մեզ 21 րդ դար հասցրեց, իրենք 8 տարի կառավարեցին երկրի կեսը տվեցին. Նարեկ ԿարապետյանՀունիսի 8-ից հետո նոր նախագահ ենք ունենալու, որ չամաչենք ու մի բան էլ հպարտանանք. Էդմոն Մարուքյան«Ազգային վերածննդի հիմնադրամ»-ը, որը մենք ենք ստեղծելու, 5-րդ երեխայի ծննդի դեպքում բազմազավակ ընտանիքներին կապահովի բնակարանով` անվճար բնակարանով. Մայիսի 18-21-ը լույս չի լինելու Ի՞նչ եղանակ սպասել մայիսի 16-ից 20-ը 11 ֆուտբոլիստի հրավիրել են Հայաստանի ազգային հավաքական Իսրայելի և Լիբանանի միջև հաստատված հրադադարի ժամկետը 45-օրով երկարաձգվել է․ ԱՄՆ Պետդեպարտամենտ Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Կրակոցներ են տեղի ունեցել Էջմիածնում․ կա վիրավոր․ նոր մանրամասներ Չինաստանի և Միացյալ Նահանգների տնտեսությունները չեն կարող առանձին գոյություն ունենալ. Չինաստանի ԱԳ նախարար Ուժեղ Մարտունի. լուսանկարներՄբապեն նշել է, թե որն է եղել իր միակ սխալը «Ռեալում» Քաղցկեղի 5 ախտանիշ, որոնք անտեսվում են շատերի կողմից Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել Գտիր լրտես Օնիկին․ Նարեկ ԿարապետյանՈւշուիստ Արսեն Բաղրյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Ըմբիշ Սուրեն Իշխանյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ Մերժի’ր Նիկոլին. «Ուժեղ Հայաստան»Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Պարագվայի անկախության օրը Ուկրաինական ուժերը հարձակվել են Սևաստոպոլի վրա Փոփոխության շրջագայությունը ուժեղ Մարտունիում. Նարեկ ԿարապետյանԼավրովը Զելենսկուն «Եվրոպայի նոր ֆյուրեր» է անվանել Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ-ների միջև անցկացվել են խորհրդակցություններ Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Մահացել է Շողիկ Ոսկանյանը Ոչ մի սարսափելի բան չկա, պետք է ընդունել մարզչի որոշումները․ Մբապե Հրդեհ է բռնկվել Նուռնուսում գտնվող տներից մեկի տանիքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը ԳավառիցԿրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է Երևանում բացվել է Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» առաջին անհատական ցուցահանդեսը «Սևան»-ի քրեակատարողական ծառայողները կնոջ են ձերբակալել Սկանդալ՝ «Եվրատեսիլի» բեմում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Մարտունիում ենՄայիսի 16-ին, 18:00-ին, կհանդիպենք Նոր Նորքում` Գայի արձանի շրջակայքում․ «Ուժեղ Հայաստան»Երիտասարդ Հայն իր ծննդյան երկիրն է ուզում փրկել, մինչդեռ կարող էր Մոնակոյում իր կյանքը վայելել․ Ալեն ՂևոնդյանՇաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչՏղամարդուն մեղադրանք է առաջադրվել ոստիկանության առջև բարձրաձայն փռշտալու համար«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը․ ուղիղԻնչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը․ Էլինար ՎարդանյանՓոփոխությունները շատ մոտ են. Գոհար ՂումաշյանՓոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ