ԱՄՆ-ում խոստացել են նավթի գների նվազում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆավթի գները կարճաժամկետ շրջանում կնվազեն՝ համաձայն ԱՄՆ էներգետիկայի նախարարության կանխատեսման, որը հրապարակվել է գերատեսչության կայքում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Նշվում է, որ մինչեւ տարեվերջ Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքը կմնա 59 դոլարի մակարդակին, բայց հաջորդ տարվա երկրորդ եռամսյակից կնվազի մինչեւ 57 դոլարի։ Նման փոփոխությունների պատճառը նախարարությունում բացատրել են սեւ ոսկու համաշխարհային պաշարների աճով։
Գերատեսչության կանխատեսման մեջ նշվում է նաեւ, որ գների անկումը հետագայում կփոխարինվի մինչեւ մեկ բարելը 62 դոլար աճով, ինչի պատճառով միջին կանխատեսվող գինը 2020 թվականին կկազմի մոտ 60 դոլար։
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



