Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պատկան մարմինները լռում են, իսկ արտադրողները պատրաստվում են կտրուկ քայլերի

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Արտադրողներ-վաճառողներ վեճը, կարծես, նոր փուլ է մտնում և առաջիկայում չի բացառվում, որ նոր զարգացումների ականատես լինենք: 

Թեև ավելի վաղ «Աթենք» ընկերությունը հերքել էր՝ նշելով, որ բոնուսների, տոկոսների և այլ հարցերն իրենք չեն բարձրացրել, սակայն, մեր տեղեկություններով, սուպերմարկետների ցանցերի կողմից արտադրողների հանդեպ սկսված ճնշումները նոր թափ են ստանում, որին ի պատասխան, արտադրողները որոշել են իրենց հերթին քայլեր ձեռնարկել:

Խնդիրները սկսվեցին, երբ սուպերմարկետների ցանցերը տեղի գումարից, վաճառքի դիմաց գանձվող բավական մեծ՝ 25-30 % բոնուսային և գովազդի գումարներից բացի, սկսեցին ապրանք արտադրող ընկերություններից պահանջել, որ վճարեն նաև վաճառողների աշխատավարձերը կամ սեփական ներկայացուցիչն ունենան խանութներում: 

Մսամթերք արտադրող մի շարք ընկերություններից մեզ տեղեկացրեցին, որ նման պահանջ իսկապես կա «Երևան Սիթի», «Զովք», «ՍԱՍ», «Ծիրան», «Արև», «Էվրիկա» և այլ սուպերմարկետների ցանցերի կողմից, ինչը ընդունելի չի կարող լինել իրենց համար:

 

Բնական է, որ նման պայմաններում արտադրողները սուպերմարկետների ցանցերից դուրս չմնալու և կուտակված բազմաթիվ խնդիրներին վերջ տալու համար պետք է համախմբվեին, քանի որ դրանից տուժում են բոլորը: 

Մեր տեղեկություններով, սուպերմարկետների դեմ բոյկոտին միացել են մսամթերք արտադրող այլ ընկերություններ ևս՝ «Բարի Սամարացի», «Բեկոն», «Ցարսկի Պրոդուկտ» և այլն, ու իշխանություններից պահանջում են, որ անհավասար մրցակցային պայմաններին վերջ տրվի: 

Հիմնական պահանջն այն է, որ հավասար մրցակցային պայմաններ սահմանվեն մեծ ու փոքր խանութների համար, որպեսզի բոլորը նույն դաշտում կարողանան գործունեություն ծավալել: Հակառակ դեպքում փոքր խանութները չեն կարողանա սուպերմարկետների սկսած խելահեղ մրցակցությանը դիմանալ և արտադրողների հետ միասին կկանգնեն փակվելու վտանգի առջև: 

Արդյունքում աջից ու ձախից վճարվելիք գումարները երբեմն ավելի շատ են լինում, քան ստացվող եկամուտը: 

Ուստի, արտադրողն էլ իր հերթին է ստիպված բարձրացնում սննդամթերքի գինը, որպեսզի ի վիճակի լինի թե՛ վաճառքից գոյացած բոնուսային գումարները վճարել, թե՛ տեղի գումարը հասցնել, թե՛ գովազդի համար պահանջվող փողերը տալ:

 

Այսինքն՝ արտադրողը հայտնվել է երկու քարի արանքում. մի կողմից՝ չի ցանկանում սպառողին նեղացնել, մյուս կողմից՝ չի կարողանում իր արտադրանքից եկամուտ ստանալ:

Ցավոք, այս ընթացքում պատկան մարմինները, մասնավորաբար Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը, ոչ մի քայլ չեն ձեռնարկում այս իրավիճակին վերջ տալու համար: Այնինչ, ստեղծված իրավիճակին լուծում տալու գործը հենց այս կառույցինն է:

Թե ինչքան կկարողանան արտադրողներն այս պայմաններում գոյատևել, պարզ չէ, քանի որ Հայաստանում մսամթերքի և մյուս ոլորտներում շուկան բավական փոքր է, իսկ մրցակցությունը՝ բավական մեծ: 

Եթե այս ամենին գումարենք արտադրության արդիականացման և վերազինման նպատակով տեղական ապրանք արտադրողների կողմից ներգրավված վարկային գումարներն ու դրանց դիմաց վճարվող տոկոսները, ապա պարզ կդառնա, որ արտադրողների եկամուտները զրոյից քիչ են ավելի:

Քանի որ, ինչպես նշեցինք, դեռևս արձագանք չկա, արտադրողներն իշխանություններին մեկ անգամ ևս կոչ են անում միջոցներ ձեռնարկել, որպեսզի 30 %-ին հասնող բոնուսային գումարների հարցը կարգավորվի, և ապրանք արտադրողներն ի վիճակի լինեն ավելի էժան գնով սննդամթերք մատակարարել: 

Դրա արդյունքում կօգտվեն թե՛ արտադրողը, թե՛ սպառողը: Հակառակ դեպքում օր օրի վատթարացող պայմանների պատճառով ո՛չ միայն մսամթերքի, այլև մյուս սննդամթերքի գինը էապես կբարձրանա, ինչը հերթական անգամ լարվածություն կառաջացնի երկրի՝ առանց այն էլ փխրուն տնտեսության զարգացման ճանապարհին:

 

Արտադրողների վերջին հույսը կառավարության միջամտությունն է՝ հաշվի առնելով այն փաստը, որ 2018-ին ժողովրդի աջակցությամբ իրականացված իշխանափոխությունը նպատակ ուներ նաև երկրում կարգավորել բոլոր ոլորտները: 

Ցավոք, ինչպես շատ ոլորտներ, ապրանքարտադրողների խնդիրները ևս, կարծես, մինչ օրս դուրս են մնացել իշխանությունների ուշադրությունից, ինչը չափազանց մտահոգիչ է, առավել ևս այն տեղեկությունների ֆոնին, որ լուծում չստանալու դեպքում արտադրողները կարող են դիմել ծայրահեղ միջոցների:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Ճապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԲեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրել Ավետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրում Խնամակալը երկար ժամանակ 84-ամյա կնոջը շան կեր է տվելՍև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու