Զիդանը կարող է գլխավորել «Ռեալը».Կառլո Անչելոտի
ՍՊՈՐՏ«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ ակումբի երիտասարդական թիմի մարզիչ Զինեդին Զիդանը ապագայում կարող է գլխավորել «Ռեալը»: «Զիդանը ֆանտաստիկ մարզական նվաճումների է հասել: Այժմ էլ մարզչական փորձ է ձեռք բերում: Զիդանն ունի հրաշալի մարզիչ դառնալու բոլոր հատկանիշները. նա ունի խարիզմա, բնավորություն և հարուստ փորձ: Ապագայում նա կարող է գլխավորել «Ռեալը» կամ մեկ այլ ակումբ: Վստահ եմ, որ նա հաջողակ մարզիչ կլինի: Երբ ես Մադրիդ եկա, Զինեդինը ինձ շատ օգնեց: Նա շատ լավ հարաբերություններ ուներ Բենզեմայի և Վարանի հետ: Թիմում տրամադրությունները լավ էր զգում: Շատ կարևոր էր, որ նա ինձ հետ մի ամբողջ տարի աշխատեց: Նա իսկապես բարձրակարգ մարզիչ կարող է դառնալ: Երբ նա խոսում է, խաղացողները լսում են նրան», ասել է Անչելոտին:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



