Չինաստանի հարավում ավելի քան 40 հազար մարդ է տարհանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի հարավում գտնվող Հայնան գավառի իշխանությունները տեղի ավելի քան 40 հազար բնակիչ է տարհանել՝ հզոր Կուջիրա թայֆունի մոտեցման պատճառով: Սինխուա գործակալության փոխանցմամբ, սպասվում է, որ այն Հայնան կղզի կհասնի երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը:
Բացի այդ, ըստ ՌԻԱ Նովոստիի, երեքշաբթի փակ կլինեն գավառի մայրաքաղաք Հայկոուի բոլոր տարրական եւ միջնակարգ դպրոցները:
Չինաստանի օդերեւութաբանները կիրակի հայտարարել էին երկրի հարավային ափերին Կուջիրա թայֆունի մոտեցման մասին: Մասնագետների փոխանցմամբ, թայֆունը ձեւավորվել է կիրակի, տեղական ժամանակով 11:00-ի սահմաններում, Հարավ-Չինական ծովում:
Օդերեւութաբանների տվյալներով, թայֆունը շարժվում է դեպի հյուսիս եւ աստիճանաբար ուժ է հավաքում: Այս գիշեր այն պետք է հասնի Գուանդուն եւ Գուանսի-Չժուանի ափերին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



