Ռունին ու Մարտիալը վերադարձել են ընդհանուր խումբ
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողներ Ուեյն Ռունին ու Անտոնի Մարտիալը Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումից առաջ մարզում են անցկացրել ընդհանուր խմբում, հաղորդում է The Guardian-ը։ Հոլանդացի Լուի վան Գալի գլխավորած թիմը կընդունի հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենին»։
Ռունին ու Մարտիալը առողջական խնդիրների պատճառով բաց էին թողել «Ուոթֆորդի» հետ Անգլիայի առաջնության 13-րդ տուրի հանդիպումը, որն ավարտվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակով՝ 2։1։
Նոյեմբերի 24-ի մարզմանը չեն մասնակցել պաշտպան Ֆիլ Ջոնսն ու կիսապաշտպան Անդեր Էրերան, որոնք վնասվածք ունեն։ Մարզումից բացակայել է նաեւ գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը։
Նոյեմբերի 25-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



