Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


2019թ. հունվար-օգոստոսին հանցագործությունների թիվն աճել է. աճել է նաև ՃՏՊ-ների թիվը, որից 150 -ը ավարտվել են մահվան ելքով. Վիճակագրական կոմիտե

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գրանցված հանցագործությունների թիվը Հանրապետությունում շարունակում է աճել:  ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ. հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ-ում կատարված իրավախախտումների տվյալները, ըստ որի՝ գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 16,522, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1062-ով ավելին է:

2019թ. հունվար-օգոստոսին  459-ով աճել են ոչ մեծ ծանրության, 129-ով՝ միջին ծանրության դեպքերը՝ կազմելով 5086 դեպք:

Ծանր հանցագործությունների թիվը 2658 է, որը 436-ով ավելի է նախորդ տարվանից: Առանձնապես ծանր հանցագործությունները 191 են, որը նախորդ տարվա համեմատ 38-ով ավելի է:

Անձի դեմ ուղղված հանցագործությունների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 491-ով՝ կազմելով 2797, այդ թվում՝ սպանության 33 դեպք (5-ով ավելի է նախորդ տարվա համեմատ-Tert.am), 21 սպանության փորձ,  դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 699  դեպք:  

Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 74 -ն է, որից բռնաբարություն և բռնաբարության փորձ՝ 20 դեպք՝ նախորդ տարվա 27-ի փոխարեն:   

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվը հաշվետու ժամանակում կազմել է 2474, որը 99-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

140-ով ավելացել են ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման դեպքերը և կազմել 947 դեպք, որից 150 -ը ավարտվել են մահվան ելքով: Հաշվետու ժամանակահատվածում մահվան ելքով ՃՏՊ-ները ավելացել են 13-ով:
 
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների աճ է գրանցվել՝ 8528 դեպք, որը 1384-ով ավելին է նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանից: Պետական կամ հանրային գույքի հափշտակությունների ոլորտում գրանցվել է 318 դեպք: 1386 դեպքով աճել են անձնական գույքի հափշտակությունների թիվը՝ կազմելով 7623 դեպք:

Գրանցվել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործության 1968 դեպք, որը 131-ով քիչ է նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածից: Գրանցվել է պաշտոնեական լիազորություններ չարաշահելու և անցնելու 242 դեպք:

 

2019 թ.-ի հունվար-օգոստոս ամիսներին կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության 223 դեպք է գրանցվել, որը 143 -ով քիչ է նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանից:

Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԲեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրել Ավետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրում Խնամակալը երկար ժամանակ 84-ամյա կնոջը շան կեր է տվելՍև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրել