Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում իրադ­րու­թյու­նը Հա­յաս­տա­նի օգ­տին չէ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայ-ռուսական հարաբերություններում անորոշ վիճակը շարունակվում է։ Ճիշտ է՝ հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ՌԴ նախագահ Պուտինի՝ երկար սպասված այցը Հայաստան, սակայն դա հիմքեր չի տալիս հուսալ, թե հայ-ռուսական հարաբերություններում առկա անվստահության մակարդակը նվազել է։

Դեռևս անցյալ տարի ՀՀ վարչապետ Փաշինյանը Պուտինին հրավիրել էր Հայաստան, սակայն հոկտեմբերի 1-ին Պուտինի՝ ընդամենը մի քանի ժամով այցը ուղղակի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակ էր հետապնդում։ 

Եվ եթե ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը տեղի ունենար ոչ թե Երևանում, այլ ԵԱՏՄ անդամ երկրներից որևէ մեկի մայրաքաղաքում, ապա դժվար թե ակնկալիքներ լինեին, որ Պուտինը այս տարի կարող է Հայաստան այցելել։

Վարչապետ Փաշինյանը ինչպես նախկինում, այս անգամ ևս ՌԴ նախագահի հետ շփումներից հետո փորձեց հանրությանը ներկայացնել, թե հայ-ռուսական հարաբերությունները փայլուն մակարդակի են, սակայն այդ հավաստիացումները կասկածով են ընդունվում հանրության կողմից։ 

Պուտինի՝ Հայաստան այցելության ժամանակ Փաշինյանը նրա հետ երկու անգամ կարճ հանդիպում ունեցավ, սակայն հանդիպումներից հետո տարածված հաղորդագրություններից պարզ էր դառնում, որ բացի երկկողմ բարեկամության մասին հավաստիացումներից, որևէ բովանդակային հարց չի քննարկվել։

 Կամ գուցե «թեժ» հարցեր լրջորեն քննարկվել են, սակայն այնպիսի թեմաների շուրջ, որոնք հրապարակման ենթակա չեն:

 

Բացի այդ, դժվար է ակնկալել, որ նման կարճատև հանդիպումներում հնարավոր է որևէ լուրջ հարց լուծվի՝ չնայած որ վարչապետի խոսնակը հայտարարեց, թե Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կողմից քննարկվել է նաև գազի գնի հարցը։ 

Եթե հայ-ռուսական հարաբերություններում իրոք դրական տեղաշարժ լիներ, ապա Պուտինը ընդամենը մի քանի ժամով չէր ժամանի Երևան, նաև իր հետ կբերեր մեծ պատվիրակություն, այդ թվում՝ գործարարների, իսկ պատվիրակության անդամները Երևանում բարձր մակարդով պաշտոնական հանդիպումներ կունենային և այլն։

Ըստ էության, Պուտինի՝ Երևան այցելությունը որևէ գործնական հետևանք չունեցավ, ավելին՝ ռուսական կողմում ՀՀ իշխանությունների նկատմամբ անվստահության դրսևորումները շարունակվում են, ինչի մասին են վկայում նաև ռուսական լրատվամիջոցների շարունակվող անդրադարձները Փաշինյան-Պուտին հանդիպումներին այն տեսանկյունից, թե դրանք ուղղակի արարողակարգային բնույթ են ունեցել։

Ուշագրավ է նաև, որ օրերս Սոչիում ընթացող «Վալդայ» համաժողովին Փաշինյանը ներկա չէր, ու համաժողովին ներկա Ադրբեջանի նախագահ Ալիևը ոչ միայն փորձեց օգտագործել այդ հարթակը Ադրբեջանում ատոմակայանի կառուցման վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում, այլև խիստ հակահայկական հայտարարություններ արեց, իսկ Հայաստանի կողմից համաժողովում ներկայացուցիչ չկար, որ տեղում պատասխաներ Ալիևին։

Ինչպես տեսնում ենք, հայ-ռուսական հարաբերություններում առկա անորոշությունը ոչ միայն խնդիրներ է ստեղծում երկկողմ ձևաչափում, այլև իրավիճակից փորձում է օգտվել Ադրբեջանը։ 

Հայաստանի իշխանությունները պետք է ակտիվացնեն իրենց ջանքերը Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակը բարձրացնելու և գործնական հարթություն տեղափոխելու ուղղությամբ, այլապես իրադրությունը դասավորվում է ոչ Հայաստանի օգտին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Ինչ պետք է իմանալ Հայաստանի վարար գետերի մասինBrent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Երկար ժամանակով ջուր չի լինելու Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը Ո՞վ է հայտնաբերել 7-ամյա փոքրիկի մարմինըԱյն մասին, թե ով էր անցած ընտրությունների ընթացքում ամենամեծ ընտրակաշառք բաժանողը. Ավետիք ՉալաբյանԱրգենտինան 3։0 հաշվով հաղթեց Ալժիրին․ Մեսսին՝ հեթ-տրիկի հեղինակ Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինըՍիրուն կանաչ բարձիկներ, որոնք ավելի հին են, քան բազմաթիվ քաղաքակրթություններԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պшտերազմը դադարեցնելու մասին բանաձևը Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ինԵՄ-ն հրատապ մշակում է Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների բարելավման միջոցառումների փաթեթ. FT Ճապոնիայում հանդես են եկել միջուկային զենքի ներկրման արգելքը չեղարկելու օգտին «Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հայաստանը կայուն ավտnրիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է․ Սուրենյանց Հորոսկոպի 3 նշան, ում բախտը կբերի այս ամիսԷռնան Կրեսպոն առանձնացրել է Աշխարհի առաջնության գլխավոր երեք ֆավորիտներինՓամբակ գետում 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել․ դրանք կվերսկսվեն վաղը Ե՞րբ կավարտվի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունը Հունիսի 18-ին, 19-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներԵս Իրանի հետ համաձայնագրի տեքստը կներկայացնեմ Կոնգրեսին․ ԹրամփՀունիսի 17-ին, 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելուԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է ԵրևանՈ՞վ է շահում ոչ լեգիտիմ Աժ-ից և ո՞վ է պատասխանատու. Էդմոն ՄարուքյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. կշարունակեն վաղըՈղբերգական ավտովթար․ կա 1 զոհ․ 4 վիրավորներից 3-ը անչափահաս ենՀուլիսի 1-ից նպաստառուների նպաստը կտրվելու է․ Հրայր Կամենդատյան44-օրյա պատերազմում անհետ կորածի հորը կալանավորել են 2 ամսովՄեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումըԿԸՀ-ի ապալեգիտիմացման վտանգը, մանդատների հարցը և քաղաքացիական պահանջը․ քննարկում Կարեն Կարապետյանի հետ․ Աննա ԿոստանյանՈւժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետՍպիտակ տանը պարահանդեսային դահլիճի կառուցման ծախսերի ավելի քան կեսը նախատեսվում է ծածկել հարկատուների հաշվին. WPՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԲժիշկը նշել է երեք ախտանիշ, որոնց պարագայում պետք է ամբողջությամբ հրաժարվել սուրճիցԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումԵթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՁայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՍարսափելի ավտովթար Բաղրամյան փողոցում` «Գնթունիկի» մոտ, կան վիրավորներԲաքվի վերաքննիչ դատարանը քննում է Արայիկ Հարությունյանի և Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների բողոքները