Երևան, 16.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հպարտ­նե­րի» շեր­տը սկսում է վա­նել մտա­ծող շեր­տին,կամ՝ իշ­խա­նու­թյան վեր­ջին հե­նա­րա­նը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Պետական մտածողության ու «չի կարելի»ների բացակայությունն այն խորքային պատճառներից են, որոնք, ըստ քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի, հասարակական ու քաղաքական կյանքում ստեղծել են այն պատկերը, որին այս փուլում ենք ականատես լինում: 

«Փաստի» հետ զրույցում նա շեշտեց՝ խնդիրը միայն ներկայի հարցը չէ: «Երկար ժամանակ ժողովուրդը պետություն չի ունեցել, ըստ որի՝ պետությունը չի դաստիարակել ժողովրդին, «չի կարելի»-ներ չի սովորեցրել, ու ժողովուրդը հիմա քաղաքակրթական ցածր մշակույթ ունի: 

Այսօր նկատվող չարությունը շատ վաղուց էր կուտակված, դարերի ընթացքում, օտարի դաժան լծի տակ գտնվելու պատճառով: Ես միշտ եմ պնդել, որ նման խնդիրների առկայության դեպքում հեղափոխությունն անթույլատրելի է: 

Ներքին կոշտ առճակատումներն անթույլատրելի են, որովհետև չարության ջինը դուրս կգա, և այն կառավարել հնարավոր չի լինի: Հեղափոխությունը հենց դա արեց: 

Բացի դա, հեղափոխություններն ակտիվացնում են հասարակության մշակութապես ստորին՝ օխլոս շերտին, նրանց դարձնում իշխանամերձ, իշխանապաշտ: 

Իրենք ակտիվանում են և ստանում իշխանության սատարումը, քանի որ սկսում են խոսել իշխանությունների շահերից»,-ասաց մեր զրուցակիցը:

Շեշտեց՝ իշխանությունները դժվարանում են տնտեսական հաջողություններ արձանագրել, ինչը խնդիր է՝ պայմանավորված նույն ժողովրդի մակարդակով:

«Այդ խնդրի պատճառով իշխանություններն ուղղակի հարկադրված են տոն տալ այդ կոշտ հակադրություններին, որպեսզի ժողովուրդը դրանցով զբաղվի: 

Կարելի է ասել՝ իշխանությունները հասարակության երկու շերտերին կռվեցնում են, որպեսզի կարողանան իրենց գոյատևումն ապահովել»,-ասաց նա:

 

Ինչ վերաբերում է պատասխանատվությանը՝ Ա. Պեպանյանը նկատում է. 

«Հարցն այն է, որ պետական մտածողություն մեզանում համատարած չկա: Այդ պետական մտածողությունն է, որը մարդկային խմբերի վարքի մեջ դնում է սահմաններ, որոնցից դուրս գալ չի կարելի: Այդ պետական մտածողությունը «չի կարելի»-ներն է ձևավորում: Բայց այն չկա, փոխարենը կա անձնական, տոհմային, թիմային շահը: 

Պետական մտածողության բացակայության պարագայում ամեն գնով թիմի շահը պահելու հանգամանքը կարող է պետություն կործանել: Սա շատ մեծ վտանգ է: 

Բացի այդ, ցավոք, ես էլիտար արտագաղթ եմ նկատում: 

Հեղափոխությունից հետո ասում էին՝ հիմա հայ ժողովուրդը աշխարհի բոլոր ծայրերից կգա, քանի որ այստեղ սեր և հանդուրժողականություն կլինի: 

Բայց, ընդհակառակը, կա ատելություն և անհանդուրժողականություն: 

Վերջերս համացանցով տեղեկացա, թե ինչպես էր մի ընտանիք տխրությամբ ասում, որ հարկադրված է հեռանալ Հայաստանից, որովհետև ցածր մշակութային շերտը բարձրացվել է, դարձել իշխանամերձ, ամեն տեղ հայհոյում է, և իրենց համար դա անտանելի վիճակ է: 

Մարդիկ այդ ընտանիքին արձագանքում էին, որ իրենք ևս չեն ուզում նույնացվել այդ «հպարտների» հետ: Խնդիրն այն է, որ ակտիվացած օխլոսը սկսում է վանել մտածող շերտին, ու եթե էլիտար արտագաղթը շարունակվի, ապա երկիրն աղետի կմատնվի»:

Արծրուն Պեպանյանն ընդգծեց, որ այս ամենը պետք է ահազանգ լինի իշխանություններին, թեև համոզված չէ, որ այդ ահազանգը տեղ կհասնի, քանի որ իշխանությունների կողմից այլ վարքագիծ է տեսնում. 

«Իրենք ինչ-որ ազարտի մեջ են, բայց և ուրիշ տարբերակ չունեն իրենց իշխանությունը պահելու համար»:

Իսկ թե ինչ խնդիր են լուծում այսօր, Ա. Պեպանյանը շեշտում է. «Ես ասացի, որ իշխանությունները ժողովրդի մասն են և իրենք ևս պետական մտածողություն չունեն: 

Վերոնշյալ սահմաններն իրենց պարագայում ևս չկան. իրենց համար կա առավելագույնը թիմի շահ: 

Թիմի շահը պահելով, թույլ տալով, որ ծայրահեղ վատ դրսևորումները ահագնանան, չեն հասկանում, որ դրանով նաև ժողովրդին են վարակում չարախոսությամբ: 

Հասարակ մարդիկ տեսնում են, թե դեմքի ինչ արտահայտությամբ է խոսում պետության ղեկավարը, նրա թիմում ինչեր են անում և ասում, ու մտածում են, որ նույնը կարելի է նաև իրենց: Կյանքի նորմն արդեն սա է դառնում: 

Առաջնորդի, մյուս երևացողների կերպարները շատ ավելի մեծ ազդեցություն ունեն, քան հազար տեսակի քարոզները: Մարդիկ նայում են նրանց, ընդօրինակում, ու դրա հետևանքով ամբողջ իրականությունը վայրենի մթնոլորտի մեջ է ընկնում, դառնում է ագրեսիվ: 

Իսկ ի՞նչ անի ընդդիմությունը նման վիճակում: Ի՞նչ անի, երբ իշխանությունն իրեն շրջապատում է օխլոսով և ագրեսիվ պահվածք դրսևորում: 

Իշխանությունները այդ կերպ ընդդիմությանը ստիպում են, որ նույն այդ ձևով խոսի, որովհետև եթե ընդդիմությունը քաղաքակիրթ ձևով խոսի, չեն հասկանա իրեն: 

Այսպես, հետզհետե ամբողջ հասարակությունն է իջնելու այդ ցածր մակարդակին, բայց պետությունը նման պայմաններում չի կարող գոյատևել»:

 

Նրա խոսքով, այս իշխանությունը չի կարող հաջողություններ գրանցել, ինչպես չեն կարողացել նախորդները, որոնցից (բոլորից) ժողովուրդը դժգոհել է, պայքարել, որ հեռացնի. 

«Այստեղ լուրջ խնդիր կա՝ ժողովրդին ճանաչելու, իրավիճակը գնահատելու և ելքեր առաջարկելու իմաստով: 

Բայց նշված առումներով իշխանությունները պատասխաններ չունեն, չունի նաև քաղաքական դաշտը:

Ով էլ գա իշխանության, դատապարտված է, քանի որ քաղաքական մտքի այս մակարդակի պայմաններում ինքն անհաջողության է մատնվելու: 

Մարդիկ եկել են իշխանության, հույսեր են տվել՝ չիմանալով, որ չեն կարող դրանք իրականացնել: 

Եվ չկարողանալով հույսերն արդարացնել՝ ստիպված են լինելու տոն տալ բացասական հույզերին ու գնալ դեպի անցյալ՝ շարունակ ասելով՝ սրանք կաշառակեր են եղել, այս են արել, այն են արել… 

Սա ժողովրդին զբաղեցնելու համար է, ինչպես նաև ցույց տալու, թե՝ տեսեք, ժողովո՛ւրդ, մենք կարևոր գործ ենք անում»,ասաց քաղաքական վերլուծաբանը՝ նկատելով, որ առաջին հայացքից այդ քայլերը նման են արդարության հաստատման, սակայն հարցն այն է, որ նման վիճակում չի կարելի կարգախոս դարձնել արդարության հաստատումը, քանի որ այն անխուսափելիորեն կհանգեցնի ներքին ատելության ահագնացման: 

Նրա խոսքով, այս փուլում նման քայլերը նման են կրակի վրա յուղ լցնելուն և բերելու են նոր ագրեսիվ փուլի: 

«Իշխանությունները հասել են մի վիճակի, երբ չեն կարողանում ժողովրդի հույսերն արդարացնել ու դարձել են օխլոսի գերին: 

Ես սրա մասին դեռ նախորդ տարվա ապրիլի կեսերին եմ զգուշացրել իրենց՝ ասելով, որ այն զանգվածը, որով հրապարակներ են լցվում և որոնցով դուք հպարտանում եք, իրենց ձեռքը գերի եք ընկնելու: 

Այդպես էլ եղել է: Այդ շերտը կարող է ասել՝ հեղափոխություն ենք արել, ուրեմն՝ այս մարդուն պիտի ունեզրկենք, ջարդենք: 

Իշխանությունները հարկադրված են բավարարել նրանց պահանջները, քանի որ եթե նրանց բոլորին սաստեն, կկորցնեն իրենց վերջին հենարանը: Իշխանությունները պետք է հասկանան, որ հայտնվել են մի իրավիճակում, որի շարունակվելու ամեն օրը մոտեցնում է իրենց տապալումը: Սա չպետք է վերագրել միայն Նիկոլ Փաշինյանին: 

Մեր իրականությունն այնպիսին է, որ եթե վաղը նա հեռանա, ու, ժողովրդի մակարդակը մնալով նույնը, գա մեկ ուրիշը, նույնն է լինելու: 1990 թվականից այս կողմ այդ նույն պատկերն է: Սա ցիկլ է, որի մեջ մենք անընդհատ ընկնում ենք։ 

Ելքը ժողովրդի մտածողությունը փոխելն է։ Սա դժվարին, բայց ոչ անհնարին գործ է»,-եզրափակեց Ա. Պեպանյանը: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մեսսին վրիպեց 11-մետրանոցից. «Ինտեր Մայամի»-ն խոշոր հաշվով զիջեց ՄԼՍ-ի առաջատարին Կանանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտnւք` «Զվարթնոց» օդանավակայանում Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող hարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան «Սլովանը» խոշոր հաշվով հաղթանակ է տարել, Բարսեղյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԻնչ եղանակ կլինի առաջիկայում Ամերիկյան հետախուզության հավաքագրած տեղեկություններն ու քարտեզները Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանի մասին Ջրհեղեղներ՝ ԱՄՆ Ինդիանա նահանգում, կան զnհեր Կոլումբիայի նոր նախագահը Թրամփին խնդրել է երկրաշարժից հետո ժամանակավորապես չեղարկել մաքսատուրքերը 17 անընդմեջ հաղթանակ. Մախաչևը պաշտպանեց տիտղոսը Իրանը դեռ որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ․ Արաղչի Իտալիայում հայտնաբերվել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված նկարները Մեր կոմֆորտային ամառը շարունակվում է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրանի հետ պատերազմի նպատակները փոխվում են․ ԱՄՆ-ն այժմ առաջին տեղում է դնում էներգակիրների գները – CNN ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում Ջուր չի լինի մինչեւ 15:00-ն Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի Թրամփը խոստում է տվել F-35-երի վերաբերյալ և սպասում ենք կատարմանը. Էրդողան Տան նկուղի պատի մեջ հայտնաբերվել են 9 միլիոն եվրոյի ոսկե ձուլակտորներ և մետաղադրամներԳիշերը ՌԴ տարածքում խոցվել է ուկրաինական 822 անօդաչու թռչող սարք Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 294-ի Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի նավագնացության քարտեզի վերաբերյալ Հյուսիսային պողոտայում բախվել են «BMW» և ինքնագլոր, երեխա է տեղափոխել բժշկական կենտրոն600 անօդաչու թռչող սարքերի հարձակումը հանգեցրել է Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքի դադարեցմանը Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը Էրդողան. Թրամփը խոստում է տվել F-35-ների վերաբերյալ, այժմ մենք սպասում ենք դրա կատարմանը Կիևը կրկին ենթարկվել է ռուսական հրթիռային հարձակման Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 16-ին Քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայանԻրանի խորհրդարանի նախագահ․ Թրամփը Իսլամաբադի հուշագրում ճանաչել է «դիմադրության ճակատը» ԵՄ-ն ուղղաթիռներ է ուղարկել Բելգիա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար Օգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՉի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուցել մեծ տնտեսություն․ Նարեկ ԿարապետյանՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էԳիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ. Նարեկ ԿարապետյանՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ