Երեւանում մարզադպրոցի տնօրենը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել բուժքրոջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճանապարհային ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 15։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Արսենյանը Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 27 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Ներքին Չարբախի բնակիչ՝ 22-ամյա Օլյա Գասպարյանին։
Հետիոտնը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Ա. Արսենյանն աշխատում է Ավանի մանկապատանեկան դպրոցի տնօրեն, իսկ վրաերթի ենթարկվածը՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույր։.
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



