Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ջախ­ջա­խիչ հաղ­թա­նա­կի» առաս­պե­լը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Արցախում առաջիկա նախագահական ընտրությունների շուրջ ինտրիգը, բնականոն կերպով, էլ ավելի է սրվում: Այդ գործընթացին առանձնակի երանգ է հաղորդում հայաստանյան նոր իշխանությունների կողմից այս կամ այն թեկնածուին իբր աջակցություն ցուցաբերելու գործոնի օգտագործումը: 

Այսինքն, վաղուց գաղտնիք չէ, որ Արցախի նախագահի թեկնածուների շրջանում կան մարդիկ, որոնք բացահայտ կամ վատ քողարկված կերպով ամեն գնով փորձում են արցախցի ընտրողին հրամցնել այն գաղափարը, որ «ունեն Նիկոլի դաբրոն», և իբր դրանով է պայմանավորված լինելու առաջիկա ընտրությունների ելքը: 

Մյուս փաստարկը, որ օգտագործվում է՝ Արցախում ժողովրդականություն ունենալու հիմնավորումն է վերջերս կայացած ՏԻՄ մարմինների ընտրությունների պաշտոնական արդյունքներով:

Մասնավորապես, նախկին վարչապետ և օլիգարխ, իսկ այժմ խոշոր գործարար Արայիկ Հարությունյանի կուսակցությունը պնդում է, որ ՏԻՄ ընտրություններում «ջախջախիչ հաղթանակ» է տարել: 

Ամենայն հավանականությամբ, այս հայտարարություններն ուղղված են ոչ միայն Արցախի ներքին լսարանին, այլև Հայաստանի իշխանություններին: 

Դրանք նպատակ ունեն համոզել բոլորին, որ Արցախում «իրենց դեմ խաղ չկա»՝ ժողովուրդը կողմնորոշված է, իսկ Հայաստանի իշխանությունները պետք է միայն հիմնվելով այդ «փաստի» վրա ճիշտ որոշում կայացնեն: Եվ այստեղ է, որ պարզվում է շատ պնդումների մանիպուլ յատիվ բնույթը: 

Եվ առաջին հերթին առնվազն անհասկանալի է՝ այդ ո՞ւմ նկատմամբ է «ջախջախիչ հաղթանակ» տոնել կուսակցություններից մեկը, եթե գրեթե բոլոր քաղաքական ուժերը և դիտորդները պնդում էին, որ այս անգամ ՏԻՄ ընտրություններն, իրենց բնույթով, փաստացի ապաքաղաքական էին կամ քիչ քաղաքական: 

Սակայն ավելի խոսուն է բուն ընտրությունների արդյունքների վերլուծությունը: 

Քիչ թե շատ մանրամասն դիտարկման դեպքում պարզվում է հետևյալ հետաքրքրական պատկերը. «Ազատ Հայրենիք» կուսակցության թեկնածուները, ԱՀ ԿԸՀ-ի տվյալներով, ընդհանուր առմամբ 228 համայնքներից հաղթել են ընդամենը 61-ում: 

Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ դրանց կեսից ավելին՝ 33-ը, Քաշաթաղի շրջանում են: Ընդ որում, այդ 61 համայնքներից 28-ում «Ազատ Հայրենիքի» ներկայացուցիչները մրցակից չեն ունեցել ընդհանրապես: 

Այսինքն, այլընտրանք չի եղել: Եվս 10 համայնքում «Ազատ Հայրենիքի» թեկնածուները պայքարում էին միմյանց դեմ, այսինքն՝ կրկին ռեալ այլընտրանքի բացակայության պայմաններում են անցել ընտրությունները: 

Դրան զուգահեռ, համարյա բոլոր շրջաններում, որտեղ այդ այլընտրանքները եղել են, «Ազատ Հայրենիքի» թեկնածուները պարտվել են. Ասկերանի շրջանի 5 համայնքներում, Մարդակերտում՝ 7, Մարտունիում՝ 4 և Հադրութում՝ 2 համայնքներում: Այս պարագայում մնում է միայն ենթադրել, որ այդ «ջախջախիչ հաղթանակի» առասպելը զուտ մանիպուլ յատիվ նպատակ է հետապնդում:

Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԲեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրել Ավետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրում Խնամակալը երկար ժամանակ 84-ամյա կնոջը շան կեր է տվելՍև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին