Փարիզում 15-ամյա ֆուտբոլիստ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Փարիզում սպանվել է «Ռեդ Սթարի» 15-ամյա ֆուտբոլիստ Քյուի Յիքիկմազը։ Այս մասին հաղորդում է ակումբի թվիթերյան էջը։
««Ռեդ Սթարը» սարսափով հայտնում է 15-ամյա Քյուի Յիքիլմազի մահվան մասին․ երիտասարդ տղա, որը նոր էր համալրել մեր շարքերն ու մահացավ հարձակման հետևանքով։ «Ռեդ Սթարը» խորապես ցավում է նրա մահվան կապակցությամբ։ Ակումբն իր խորին ցավակցություններն է հղում Քյուիի ընտանիքին, ընկերներին ու մտերիմներին»,- ասվում է ակումբի թվիթերյան էջի հայտարարության մեջ։
Ինչպես հաղորդում է RMC Sport-ը՝ երիտասարդ ֆուտբոլիստը սպանվել է հոկտեմբերի 4-ին՝ ուրբաթ օրը, Փարիզում գտնվող երկու թաղամասերի բախման հետևանքով։ Յիքիլմազը վերջերս էր փորձաշրջան անցել «Ռեդ Սթարում» ու մոտ ժամանակներս պետք է միանար ակումբին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



