ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Կանչելյան-Սպիրը եւ Ջուդի Չուն Հայաստան են ժամանել
ՎԻԴԵՈԱզգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով Հայաստան են ժամանել ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Կանչելյան-Սպիրը եւ Ջուդի Չուն:
Նրանք կմասնակցեն WCIT-2019 պանելային քննարկումներից մեկին։
WCIT 2019-ը կանցկացվի Երեւանում 2019 թվականի հոկտեմբերի 6-9-ը: Հայաստանում համաժողովն անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ եւ բարձր հովանու ներքո: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) նախաձեռնվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային միության կողմից (WITSA): Դրա հիմնական կազմակերպչական մարմինը Առաջադեմ տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (UATE):
1
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
2
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
3
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
4
Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
5
Շտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացել



