Հրդեհ` Արարատի մարզի Այնթափ գյուղում. ամբողջությամբ այրվել են բնակելի վագոն-տնակը և փայտյա խորդանոցը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 5-ին, ժամը 15:51-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի 17-րդ փողոցում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 37 հասցեում գտնվող վագոն-տնակում և հարակից խորդանոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:15-ին, մարվել` 17:02-ին: Ամբողջությամբ այրվել են բնակելի վագոն-տնակը (մոտ 18 քմ) և փայտյա խորդանոցը (մոտ 12 քմ): Տուժածներ չկան:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



