Սերժ Սարգսյանը պատրաստ է ընդունել 4 ցուցարարի. երթի մասնակիցները հրաժարվեցին առաջարկից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է ընդունել հոսանքի թանկացման դեմ բողոքող 3-4 ակտիվիստների, եթե մյուսները չգնան դեպի նախագահի նստավայր եւ վերադառնան Ազատության հրապարակ: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, երթի մեկնարկին հավաքվածներին ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Օսիպյանն ասաց, որ իրեն այդ մասին փոխանցել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, սակայն ակտիվիստները հրաժարվեցին ընդունել առաջարկը եւ շարունակում են շարժվել դեպի Բաղրամյան 26:
Գրողների միության մոտ ոստիկանները մի քանի շարք կազմած, պաշտպանական վահաններով պատ են կազմել, տարածքում մի քանի հարյուր ոստիկան կա եւ բազմաթիվ ոստիկանական մեքենաներ: Երթի մասնակիցներն այժմ շարժվում են նրանց ընդառաջ:
1
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



