Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

ՄՇԱԿՈՒՅԹ

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ԱՐԱՐԱՏ ԳՅՈՒԼԲԱՆԳՅԱՆ

ԲԱ­ՐՈՒ­ԹՅԱՆ ՍԵ­ՆՅԱ­ԿԸ

Մենք աստիճաններով վեր բարձրացանք, անցանք երկար, սառը միջանցքով, երկյուղած տրորեցինք հատակին փռված ծանր գորգը և հավաքվեցինք Բարության սենյակի առջև` ներս մտնելու, պատմելու մեր կարիքների ու ցավերի մասին, գութ ու օգնություն հայցելու: Բոլորս էլ եկել էինք հավատով ու մի ներքին անհանգիստ հույսով, որ անպայմանորեն այստեղից կհեռանանք սփոփված ու կազդուրված, և մեզ էլ չի տանջի ոչ մի վիշտ ու տառապանք: 

Մենք կարող ենք քայլել դրսում ամենակալ մի ուժի հովանու ներքո, մեր հոգիներն էլ չեն կեղեքվի ծանր խոհերից ու վիրավորանքներից:

 Ի վերջո, մեզ տրված էր այդ շանսը: Այն ձեռք էր բերվել ծանր փրկագնով ու պայքարով, և թվում էր, թե ուրախ պետք է լինեինք, բայց անըմբռնելի մի նախազգացում ստիպում էր մեզ ավելի խորը սուզվել հոգեմաշ ապրումների մեջ: 

Նման փորձությունը մեր բեկուն հոգիների համար անսովոր բան էր, նոր, դեռ չփորձած տառապանք: 

Բարեպաշտ հավատացյալի նման հինգ րոպեն մեկ մենք նայում էինք պատից կախված նկարին ու բոլորս միասին մրմնջում.

- Ամբողջ իշխանությունը` Բարության սենյակին:

Մեր մրմնջոցը խուլ արձագանքվում էր սառը միջանցքում, որի երկայնքով բացվող դռներից այդ արձագանքի հետ դուրս էին գալիս միագույն կոստյումներ հագած մանեկեններ և միանվագ բացականչում. 

- Նշանակում է` շուտով հասնելու ենք հեռավոր աստղին...

Մենք համակված էինք ծանր զգացումով, և որքան մոտենում էր ընդունելության ժամը, այնքան հուզմունքը սաստկանում էր: 

Շատերի մոտ արդեն թուլացել էին որովայնի մկանները, ու նրանք տարօրինակ շարժումներ էին անում, կանգնում մեկ աջ, մեկ ձախ ոտքի վրա, նստում էին, հետո անմիջապես վեր կենում, թաքուն շոշափում ոտքերի արանքը: 

Ցանցագուլպաներ հագած քարտուղարուհին սուր ու ծակող ձայնով հայտարարեց, որ ընդունելությունն սկսվելու է մի քանի րոպեից, ու մեզ բաժանեց մեկական լապտեր: 

Անասելի լարվածություն տիրեց, մենք կախեցինք գլուխներս և իրարից փախցրինք հայացքներս: 

Այդ պահին կարծես բոլորս նորահարսներ լինեինք. հենց նոր-նոր զգացել սեղմումը մեր փորի ու ազդրերի վրա, ամաչում էինք մեր հայացքով շրջապատին մատնել թե՛ մեր կրած տառապանքը և թե՛ մեր զգացած տարօրինակ հրճվանքը: 

Այդ տառապանքի և տարօրինակ հրճվանքի մասին մենք միայն Նրան էինք պատմելու և քանի դեռ այնտեղ չէինք մտել, ճգնում էինք այդ մասին չմտածել. երևի վախենում էինք` չլինի թե հանկարծ հասկանայինք մեկս մյուսիս ապրումները: 

Վերջապես հնչեց զանգը, բոլորս ցնցվեցինք, մոռացանք կարգ ու կանոն, հրելով ու ճզմելով իրար` լցվեցինք Բարության սենյակը` օգնություն ու գութ հայցելու, պատմելու մեր կրած տառապանքի ու զգացած տարօրինակ հրճվանքի մասին: 

Մեզնից այդ պահին հեռացավ ամոթը, մենք պատրաստ էինք բոլորի ներկայությամբ պատմել ամեն ինչ, աղերսել, ցույց տալ մեր վտիտ մարմնի մասերը:

- Ամբողջ իշխանությունը` Բարության սենյակին,- ճչացինք մենք ու մղվեցինք դեպի սենյակի խորքը, ուր անսպասելի դարչնագույն խավար ու լռություն էր տիրում:

Մի պահ սոսկումը տիրեց մեզ, ուզեցինք հետ փախչել, բայց արդեն ուշ էր: Համատարած խավարն ու այդ դաժան լռությունը կլանեցին մեզ: 

Մենք բնազդորեն միացրինք լապտերները. և քիչ մնաց` սարսափից խելագարվեինք: Սենյակի հեռավոր անկյունում, ցածր պատվանդանի վրա կանգնած էր արտակարգ կարմիր դեմքով մի բոլորովին մերկ մանեկեն: 

Նրա դեղնած մարմինը պարուրված էր արդուկած նուրբ սարդոստայնով, որի տակից տեղ-տեղ երևում էին բազմաթիվ անբուժելի, խոր վերքեր: 

Ձեռքերը թույլ դողում էին, և զգացվում էր, որ դեռ չի ապաքինվել երկարատև ծանր հիվանդությունից: 

Սենյակի այդ կողմից դեղատան հոտ էր փչում, որը կամաց-կամաց ավելի էր սաստկանում իր խտությամբ, և քիչ անց ուղղակի սկսեց խեղդել մեզ: 

Արտակարգ կարմիր դեմքով այդ մանեկենը մեզ չէր նկատում: Երևում էր, որ նրան տանջում էին ծանր մտքերը, ու նա կարծես ցանկանում էր գուշակել միայն իրեն հայտնի վերահաս աղետի ուղղությունը: 

Մեզ տիրող սոսկումը չէր անցնում, մենք այլևս չէինք զգում մեր գոյությունը, բայց փոխարենը դեռևս անհայտ մի տեղից դանդաղորեն մեզ էր փոխանցվում մի նոր, անծանոթ զգացում: 

Պարուրաձև այդ զգացումը երևի գալիս էր սենյակի խորքից, ուր արդեն առկայծում էին տասնյակ կրակարաններ, և նշմարվում միագույն կոստյումներ հագած մանեկենների բավականին խիտ շարքեր: 

Պարուրաձև այդ նոր գգացումը շուտով մեզնից վանեց սոսկումը և վախը, մեզ տիրեց հաճելի մի թմրածություն, ու քիչ հետո մենք արդեն վարժվեցինք այդ նոր իրավիճակին, համարյա թե մոռացանք մեր անցյալը, մեր քաշած տառապանքն ու զգացած տարօրինակ հրճվանքը: 

- Ամբողջ իշխանությունը` Բարության սենյակին,- գոչեցինք մենք և հիպնոսված այդ պարուրաձև զգացումից` նետվեցինք սպասարկելու մեզ ընդառաջ եկող մանեկեններին:

Այդ աշխատանքը մեր կողմից այնքան էլ տհաճ ու վիրավորական չէր ընկալվում և, որքան էլ տարօրինակ լիներ, մենք նույնիսկ նրանց քծնելու անսովոր պահանջ էինք զգում` թաքուն մեզ համար ակնկալելով հավելավճար:

Հավելավճարի գաղափարն այնքան սևեռուն էր ու կպչուն, որ նույնիսկ սկսեցինք մեր մտքում հաշվարկներ կատարել կենսական առօրյա ծախսերի համար` գնել այնպիսի բաներ, որ մինչ այդ մեզ երազանք էր թվում: 

Քիչ անց բոլորովին մերկ մանեկենները վերադարձան դեպի կրակարանները, որոնց լույսը կամաց-կամաց ուժգնանում էր, և արդեն նկատվում էին բաց պատրաստ անկողիններ ու կարծես թե կանացի մերկ մարմիններ:

Կրակարանների լույսը հանկարծակի պայծառացավ, և մենք տեսանք մանեկենների կողմից բռնաբարվող մեր կանանց ու աղջիկներին, լսեցինք նրանց վայնասունը, հետո լսեցինք հաճույքից խամրող նրանց ճիչերը, նրանց քչփչոցն ու ծիծաղը, մեր ականջներին հասան մեզ վիրավորող բամբասանքներ, մեզ անարգված ու անզոր զգացինք: 

Մի պահ գարշեցինք այդ ամենից, իրարից, անդիմադրելի ցանկություն ունեցանք փախչել հեռավոր, անմարդաբնակ կղզիներ, բայց այլևս անհնար էր դուրս գալ լաբիրինթոսից: 

Զայրույթը մեր մեջ արթնացրեց տղամարդկային նախնական ըմբոստ ոգին, նետվեցինք կործանելու այդ ամբողջ թատերախումբը, սակայն դա մեզ վիճակված չէր ճակատագրով: 

Պատվանդանին կանգնած արտակարգ կարմիր դեմքով մանեկենը ձեռքի վարժ, սովոր շարժումով մեզ վրա նետեց իր սարդոստայնը ու պարուրեց միլիոնավոր թելերի մեջ: Զգացինք մեր մոտալուտ վախճանը, մահվան սարսափը ստիպեց մեզ բառաչել սպանդանոց քշվող ցուլերի նման: 

Դեղատան հոտն արագորեն սաստկանում էր, մենք հասկացանք ծուղակը, ճգնեցինք թեկուզ մի պահ չկորցնել գիտակցությունը: 

Հիշեցինք մեր ծնունդը, մանկությունը, տեսանք պատերազմից վերադարձող մեր հայրերին, շոշափեցինք նրանց մարմինների ծանր վերքերն ու սպիները, մեր մայրերը թաղեցին իրենց գլուխները նրանց մաշված շինելների մեջ ու ագահորեն, խորը շնչեցին... Հետո մենք բոլորս դառը լաց եղանք...

ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԸՆՏՐԱՆԻ

ԻՄ ՏԱՐԻՆԵՐԸ

Իմ տարիները չոր հենակ,

Փողոցներում դատարկ հնչյուն:

Ինչպե՞ս հասնեմ քեզ, մոտենամ,

Իմ տաք երակ, իմ մանկություն,

Երբ տարիներն են ինձ ջնջում:

Մտերիմներ` թե հին, թե նոր:

Մաքուր էր սերն իմ առաջին:

Չեղած մի կիրք, մի նոր կարոտ,

Որ մոտեցավ իր շուրթերով

Այդ չպղծված միակ խաչին:

 

Ճաշակեցի և քեն, և ոխ,

Ու կուրացած իր փայլերից

Քրքջացող մարդկանց ամբոխ

Ու կորուստներ` թե հին, թե նոր,

Ու մուրածո մի հայրենիք:

Ահա կանգնել է իմ դիմաց,

Դա ես տեսել եմ, թե լսել

Օ սոսկահար մահվան դիմակ,

Օ մոտեցող աղաղակներ,

Եվ հին ստի նոր երանգներ:

 

Ճերմակ երազ, ճերմակ աչքեր`

Ճերմակ երկրի աստղին հառած,

Ճերմակ ցամաք, ճերմակ մի նավ,

Անիրական կյանքի ծարավ

ՈՒ ժամանակը կանգ առած:

Աչքերիս դեմ ճերմակ մի սար

Ու մեր ճամփան` ճերմակ տեսիլք,

Ու մեր հայացքը համընթաց,,

Ու անհաղորդ սրտերը սառ

Քարի նման թափվում են ցած:

Մեղեդիներ լեզուն կտրած

Ու տեսիլքներ մեռած ու ողջ,

Այդ խավարի մեջ ինձ գտավ,

Այդ գիշերից ինձ դուրս հանեց

Խզված կոկորդն իմ ընկերոջ:

Նա շոշափեց կույրի նման

Իր երգը լուռ ու կյանքը կարճ,

Նա լոկ մի բառ ինձ շշնջաց,

Այսպես կիսատ ու սիրտը կախ,

Ես շրջվեցի…բայց նա չկար:

 

ՀԱՄԸՆԿՆՈՒՄՆԵՐ

Մեր աչքերին քող է հյուսված,

Ու զննում ես շուրջդ միշտ դու,

Եվ ուրիշի տեսողությամբ

Քո քողարկված կյանքը դիտում:

Եվ հին արյամբ չափում կրկին,

Ուղիները քո դեմ ընկած,

Եվ երակն ես մտնում կյանքի

Այն հայացքով, այն հայացքով, որ համընկավ:

Թափառում ենք երկար - երկար,

Եվ չգիտենք ուր ենք քայլում,

Ժամանակի խոր կտավին

Լոկ պատկերներն են մգանում:

Երկինքն իբրև մի մրաներկ,

Փողոցն իբրև ճեպանկար,

Եվ նա իմ կյանքն է նկարում,

Այն գծերով, այն գծերով, որ համընկան:

 

Նոր հուներ է կյանքը մտնում,

Եվ հոսում է հույզը հանգիստ,

Լող են տալիս իր լուծույթում

Աշխարհները նրբերանգի:

Եվ խռովքի քամուց հազիվ

Փրփրում են ջրերն հանկարծ,

Եվ փշրվում են ավազին,

Ալիքները, որ համընկան:

 

Բերանները այս շատախոս

Եվ խոսքերը լայնաբերան,

Եվ օրերը տագնապալից

Ընծաներով իրենց բերած:

 

Ո՞վ պիտի մեզ լույս առաքի,

Եվ ո՞վ պիտի հողում պեղի

Այս խորացող պատարագը,

Այս ձայները կորած ցեղի:

Ո՞վ կտանի արյան գետով,

Մոռացության շավղից փրկված,

Հիշողության վեմը կերտող,

Այն ձեռքերը, որ համընկան:

 

Եվ օրերի խորքից անխոս

Մենք անցյալն ենք ոգեկոչում,

Եվ զգում ենք հանկարծ վախով

Թե ինչպես է կապը կորչում:

Քանի կյանքեր են չքացել,

Մենք չգիտենք կանք, թե չկանք,

Եվ մեր ձեռքն ենք մեկնում նրանց,

Ում հետ մեր բախտը, ում հետ մեր բախտը համընկավ:

 

Խթանում է թաքուն վախով

Ու ծեփում է կյանքը տարեց,

Ու մնում է միայն աղոտ

Այն երազը, որ կատարվեց:

 

 

 

 

 

 

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան