Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Արենի գինու փառատոնը»՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 5-ին Վայոց ձորի մարզի Արենի գյուղում անցկացվելու է «Արենի գինու փառատոնը», որի իրականացման գլխավոր հովանավորը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն է:

Փառատոնը միտված է զարգացնելու Հայաստանում գինու զբոսաշրջությունն ու ապահովել երկրի՝ որպես գինու հնագույն օրրաններից մեկի ճանաչելիությունը: Փառատոնի ընթացքում Արենի գյուղի և հարակից համայնքների բնակիչները ներկայացնելու են իրենց պատրաստած գինիներն ու ազգային կերակրատեսակները:
Գինեգործական ընկերություններն էլ ներկայացնելու են շուրջ հարյուր տեսակի գինիներ:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը միջոցառման գլխավոր հովանավորն է: Բանկը շուրջ քառորդ դար տնտեսության իրական հատվածի կողքին է և այն միջոցառումները, որոնք խթանում են այդ հատվածի զարգացումը, միշտ մեր ուշադրության կենտրոնում են: «Արենի գինու փառատոնը» այդ կարևոր միջոցառումներից մեկն է, որովհետև այն նպաստում է երկու կարևոր ուղղությունների զարգացմանը: Դրանցից մեկը տեղական արտադրության՝ տվյալ դեպքում գինեգործության զարգացումն է, իսկ երկրորդը՝ տուրիզմի զարգացման ուղղությունն է, որն ինչպես երկրի, այնպես էլ մեր բանկի համար գերակա ուղղություն է»,- իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի
«Մարքեթինգային հաղորդակցությունների» բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը:

Փառատոնին մասնակցելու համար հայտեր են ստացվել նաև արտերկրից. զբոսաշրջիկներ են գալու անգամ Ֆիլիպիններից, Մալայզիայից ու Ավստրալիայից:

«Արդեն 11-րդ տարին է, որ իրականացվում է «Արենի գինու փառատոնը»: Սա խթան է ոչ միայն տուրիզմի, այլ նաև գինեգործության զարգացման համար: Այս տարի ևս փառատոնին ներկա են լինելու 20-ից ավելի գինեգործական ընկերություններ, 100 տաղավարից ավելի ունենալու ենք գյուղական գինու ներկայացուցիչներ: Այս տարի արդեն եղել են 3 միջոցառումներ և «Արենին» 4-րդն է որպես գինու տոն: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը «Երևանի գինու օրերին» և «Ոսկեհատ» գինու փառատոնին եղել է մեր գործընկերը, այժմ էլ «Արենի գինու փառատոնի» գլխավոր գործընկերն է»,-իր խոսքում նշել է ««Արենի» փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը:

«Արենի գինու փառատոնը» կազմակերպվում է 11-րդ անգամ: Փառատոնի շնորհիվ միջազգային և ներքին զբոսաշրջային շուկայում Արենին արդեն իսկ հայտնի է որպես գինեգործության բնօրրան և գրավիչ զբոսավայր:
Միջոցառումը կմեկնարկի Վայոց ձորի մարզի Արենի գյուղում ժամը 13:00-ին:

Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը