Այս հավաքականի կազմում խաղալը մեծ պատիվ է
ՍՊՈՐՏՀայաստանի շախմատի հավաքականի նորեկ Կարեն Գրիգորյանը թիմի կազմում խաղալը պատիվ է համարում:
«Եվրոպայի թիմային առաջնությունն անցավ շատ լարված պայքարում: Նույնիսկ մրցաշարի ավարտից հետո վստահ չէինք, որ մրցանակային տեղ կզբաղեցնենք: Մենք լրացուցիչ միավորներով զբաղեցրեցինք երկրորդ տեղը, ինչը շատ ուրախալի էր: Իմ կարծիքով, մեկ պարտիան բավարար է ինքդ քեզ հավաքականի անդամ զգալու համար: Այս հավաքականի կազմում խաղալը մեծ պատիվ է»,-ասել է Գրիգորյանը:
Եվրոպայի թիմային առաջնությունում տղամարդկանց թիմը հավաքեց 13 միավոր և դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Նույնքան միավոր ունեին նաև Հունգարիայի և Ֆրանսիայի թիմերը, սակայն Հայաստանի ընտրանին լրացուցիչ միավորներով առաջ անցավ նրանցից:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



